Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Աննա Ասատրյան - «Ալեքսանդր Սպենդիարյան –150» միջազգային գիտական նստաշրջանը
    4 Էջ | 323-327 |

    Ստացվել է՝ 2022-02-21 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-03

    Տպագրված է 2022 N 1 (219) / Գիտական կյանք

    2021 թ. նոյեմբերի 1-ին լրացավ հայ դասական երաժշտության ականավոր ներկայացուցիչ, հայկական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտական-հասարակական գործիչ Ալեքսանդր Սպենդիարյանի (1871–1928) ծննդյան 150-ամյա հոբելյանը: Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով Ալ. Սպենդիարյանը 1924 թ. հոկտեմբերին տեղափոխվեց Երևան: Կոմպոզիտորի ստեղծագործության երևանյան շրջանն առանձնացավ բազմաժանրությամբ: Մի կողմից նա երգչախմբի, ձայնի ու դաշնամուրի կամ նվագախմբի համար կատարում է հեղափոխական երգերի, հայկական և ուկրաինական ժողովրդական երգերի մշակումներ, մյուս կողմից՝ գործիքավորում «Ալմաստ» օպերան, որն առանձնահատուկ տեղ ունի հայ երաժշտության պատմության մեջ:
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Արցախում իրագործվող հայկական մշակութային ցեղասպանության ծրագրի վերաբերյալ (հայ., ռուս., անգլ.)
    16 Էջ | 328-344 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2022 N 1 (219) / Լրատու

    Ադրբեջանի մշակույթի նախարարի 2022 թ. փետրվարի 3-ի պաշտոնական հայտարարությունից միանշանակ պարզ է դառնում, որ Ադրբեջանը, շարունակելով իր հայատյաց քաղաքականությունը, հստակ ծրագրված գործողություններով հետևողականորեն իրականացնում է Արցախի հայաթափման, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականություն՝ այս անգամ արդեն բացա-հայտ կերպով սպառնալով վերացնել ու ջնջել Արցախի հայկական եկեղեցիների ու այլ սրբավայրերի արձանագրությունները։
    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Հովհաննես Տեր-Մարտիրոսյան (Ա-Դո)
    24 Էջ | 9-33 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-9 |

    Ստացվել է՝ 2022-03-30 | Գրախոսվել է՝ 2022-05-17 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-09

    Տպագրված է 2022 N 2 (220) / Պատմություն

    1828–1829 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից Արևելյան Հայաստան վերաբնակվեցին 300 ընտանիքներ, որոնք հաստատվեցին Սևանի ավազանում ու իրենց բնակավայրն անվանեցին Նոր Բայազետ: Նորաբնակների թվում էին նաև Տեր-Մարտիրոսյանները: Գաղթականներին նոր բնակավայր էր ուղեկցել բայազետցի Մկրտիչ աղա Արծրունին, որն էլ համարվում է ապագա քաղաքի հիմնադիրը: Նրա մահից հետո բնակչության համար առավել ազդեցիկ դեմքը և փաստացի ղեկավարն էր եղբայրը՝ Բարսեղ աղա Արծրունին, ով Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի օգնությամբ կառուցում է Սբ. Աստվածածին եկեղեցին, ապա 1852 թ. հիմնում է ուսումնարան, որը սկսում է գործել 1854 թ.:

    Բանալի բառերԱ-Դո Նոր Բայազետ Երևան ՀՅԴ հայ-թաթարական ընդհարումներ Արցախ Վան Ռոստոմ Արամ Մանուկյան Նիկոլ Աղբալյան Փետրվարյան հեղափոխություն Սալմաստ Սարդարապատ Գարեգին Նժդեհ:

    Բեռնել

  • Սուրեն Սարգսյան - Հաճընի հերոսամարտը. պարտության պատճառները և պատասխանատվության հարցը
    12 Էջ | 34-46 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-34 |

    Ստացվել է՝ 2022-03-11 | Գրախոսվել է՝ 2022-03-23 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-07

    Տպագրված է 2022 N 2 (220) / Պատմություն

    1375 թ. Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Հաճընին տիրացավ Օսմանյան Թուրքիան։ Եղեռնի տարիներին տարագրության ու ջարդերի ենթարկվեցին նաև հաճընցիները: 1918 թ. հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարից հետո, Կիլիկիան զինագրավված ֆրանսիական ուժերի ղեկավար գնդապետ Էդուարդ Բրեմոնը , ժամանելով Կիլիկիա, հայտարարեց, որ հայերը պետք է «տեր դառնան իրենց երկրին: Մենք պիտի առաջնորդենք զիրենք, մինչև որ անոնք աճին և սկսին ինքզինքնին կառավարելու գործին հաջողիլ» և «պէտք է այժմէն պատրաստէք վարչագէտ մարդիկ երկրին վարչութիւնը ձեռք աենելու համար»:

    Բանալի բառերԿիլիկիա Հաճըն հերոսամարտ ինքնավարություն տնտեսական շահեր ինքնապաշտպանություն պարտություն ֆրանսիական զինվորական իշխանություն:

    Բեռնել

  • Հենրիկ Խաչատրյան - Մարզպանական Հայաստանի նախարարական տիրույթները (V– VI դդ.) (ռուս.)
    15 Էջ | 47-62 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-47 |

    Ստացվել է՝ 2022-02-28 | Գրախոսվել է՝ 2022-03-09 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-31

    Տպագրված է 2022 N 2 (220) / Պատմություն

    Պարսից արքայից արքա Վռամ V Գոռը (420/421–438/439) 428 թ., հայ նախարարների մեծամասնության համաձայնությամբ, Հայաստանում վերացրեց Արշակունիների (66–428) թագավորական իշխանությունը։ Դրանից հետո՝ մինչև 630-ական թվականները, Հայաստանը վերածվում է պարսկական սահմանային վարչամիավորի՝ մարզպանության։ Թեպետ ունենալով մարզպանության կարգավիճակ, այնուամենայնիվ, այն պահպանում էր ներքին ինքնավարությունը՝ ի դեմս նախարարական համակարգի։ Հայ իշխան-նախարարները շարունակում էին լինել իրենց տիրույթների ժառանգական տերերը։ Նախարարական իշխանության գլուխ նախկինի պես կանգնած էր նախարարը, որն իր տիրույթի ժառանգական հողատեր իշխանն էր և տոհմի նահապետը կամ տանուտերը։

    Բանալի բառերՄարզպանական Հայաստան նախարարներ Սասանյաններ նախարարական տիրույթներ Մամիկոնյաններ Բագրատունիներ Սյունիներ Արցախ «Գահնամակ»:

    Բեռնել

  • Վաչագան Ավագյան - Արշակ Չոպանյանի կյանքի և գործունեության նկարագիրը
    25 Էջ | 63-88 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-63 |

    Ստացվել է՝ 2022-05-26 | Գրախոսվել է՝ 2022-05-27 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-01

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն

    Հայ մշակույթի բազմադարյա պատմության մեջ բազմաթիվ նշանավոր երախտավորների կողքին Արշակ Չոպանյանն առանձնանում է իր գործունեության լայն ընդգրկումով, հետաքրքրությունների բազմազանությամբ, անհատականությամբ ու ինքնատիպությամբ, ճանաչումով և հեղինակությամբ: Նրա բազմաբովանդակ ու բազմարդյունք գործունեությունն ընդգրկում է XIX դարավերջից XX դարի 40-ական թվականներն ընկած ժամանակահատվածը: Ա. Չոպանյանը հայ մշակույթի մեծ երախտավոր էր՝ բանասեր, գրականագետ-քննադատ, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, այդ թվում՝ "Անահիտ" գրական-գեղարվեստական ամսագրի հիմնադիր ու խմբագիր, միաժամանակ՝ հասարակական-ազգային գործիչ:

    Բանալի բառերԱրշակ Չոպանյան կենսագրություն Փարիզ "Անահիտ" խմբագիր գրող գեղարվեստ գրականագետ թարգմանիչ քաղաքականություն ազգային-ազատագրական պայքար Հայկական հարց հայրենասիրություն:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Յուրի Վեսելովսկին և հայ իրականությունը
    32 Էջ | 89-121 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-89 |

    Ստացվել է՝ 2022-05-16 | Գրախոսվել է՝ 2022-05-30 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-06

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն

    XIX դարավերջի և XX դարասկզբի ռուս գիտնականների ու գրողների միջավայրում հազվադեպ էին այնպիսիք, ովքեր լրջորեն հետաքրքրվել են իրենց հետ միևնույն երկրում ապրող փոքր ժողովուրդների պատմությամբ, մշակույթով ու գրականությամբ: Այնինչ, նրանք հաճախ ավելի լավ գիտեին եվրոպական արվեստն ու գրականությունը, քան, երբեմն, հենց իրենք՝ եվրոպացիները: Անշուշտ, այդ առումով կային բացառություններ. այսպես, եթե խոսքը գնում է հայ ժողովրդի մասին, ապա դա առաջին հերթին վերաբերում է Յուրի Վեսելովսկուն, Մաքսիմ Գորկուն և Վալերի Բրյուսովին:

    Բանալի բառերՅու. Վեսելովսկի Մոսկվա Լազարյան ճեմարան հայ իրականություն Մ. Բերբերյան Վենետիկի և Վիեննայի մխիթարյան միաբանություններ Նոր-Նախիջևան հայոց պատմություն հայ-ռուսական գրական կապեր թատրոն և թատերագիրներ Ս. Շահազիզ Ա. Ծատուրյան թարգմանություններ հոբելյանական հանդես դասախոսություն Բաքու "Армянский вестник":

    Բեռնել

  • Սուսաննա Հովհաննիսյան - Ներըմբռնողականությունը Հովհաննես Թումանյանի կյանքում
    17 Էջ | 122-139 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-122 |

    Ստացվել է՝ 2022-01-25 | Գրախոսվել է՝ 2022-01-28 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-02

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն

    Ներըմբռնողականությունը (այսուհետև նաև՝ ինտուիցիա), որպես մարդու գերբնական կամ ֆենոմենալ ունակություն, դասվում է բնագիտական ու հոգեբանական այն երևույթների շարքին, որոնց ուսումնասիրությունը դեռևս չի կարողացել հանգեցնել գիտական միանշանակ եզրակացությունների։ Նույնը վերաբերում է մարդկային վերզգայական այլ ընկալումներին ու զգացողություններին, որոնցից են ինտուիցիան և հեռազգացությունը ։

    Բանալի բառերՀովհ. Թումանյան ներըմբռնողականություն կանխազգացում կանխատեսում երազ հոգեբանական ազդակներ վերզգայական ընկալումներ երևակայություն ստեղծագործական ներշնչանք բնազդ։

    Բեռնել

  • Հերիքնազ Որսկանյան - Հայոց պատմության թեմաներով միջնադարյան հանելուկները
    22 Էջ | 140-162 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-140 |

    Ստացվել է՝ 2022-05-04 | Գրախոսվել է՝ 2022-05-11 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-26

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն

    Հայ միջնադարյան գրականության ինքնատիպ ժանրերից մեկի՝ հանելուկների անհատական-գրավոր խմբի հավաքման և հետազոտման ուղղությամբ անգնահատելի աշխատանք է կատարել Ասատուր Մնացականյանը՝ ի մի բերելով V–XVIII դդ. հանելուկները՝ գրված 40-ից ավելի հայտնի ու անհայտ հեղինակների կողմից:Ունենալով գործնական-կիրառական ուղղվածություն՝ հանելուկներն իրենց մեջ արտացոլում են ժամանակի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին վերաբերող բազում իրողություններ և ունեն կրթական նպատակադրում:

    Բանալի բառերանհատական-գրավոր հանելուկներ Ա. Մնացականյան Ն. Շնորհալի հայոց պատմություն Տիրատուր վարդապետ Հովհ. Ծործորեցի Անանուն Ագաթանգեղոս Փ. Բուզանդ Մ. Խորենացի Արծրունի Գանձակեցի:

    Բեռնել

  • Վանո Եղիազարյան - Հովհաննես Թլկուրանցու մի անտիպ սիրո տաղը
    5 Էջ | 163-168 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-163 |

    Ստացվել է՝ 2022-01-05 | Գրախոսվել է՝ 2022-01-12 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-02

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն

    Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանի թիվ 979 ձեռագրի 46բ–47բ թերթերում պահպանվել է Խև Հովհաննես Թլկուրանցու անունով սիրային բովանդակությամբ մի անտիպ տաղ, որն անհայտ է եղել թլկուրանցիագիտությանը: Տաղի մասին չեն հիշատակել Թլկուրանցու տաղերի բազմաթիվ հայտնի հրապարակողներ և տողերիս հեղինակը:Թեև Թլկուրանցու տաղերի ու գանձերի գիտական ժողովածու կազմել են Ն. Ծովականը , Էմ. Պիվազյանը և Վ. Եղիազարյանը , սակայն, ինչպես 1931 թ. Ա. Չոպանյանն է գրել, կարող ենք ասել, որ «Թլկուրանցու գործերուն ամբողջական հրատարակություն մը դեռ չունինք, եւ ատիկա պակաս մըն է, որ պետք է լրացուի» :

    Բանալի բառերթլկուրանցիագիտություն Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանի թիվ 979 ձեռագիր անտիպ սիրո տաղ:

    Բեռնել

  • Դավիթ Գյուրջինյան - Անգլերեն լեզվանվան պատմական զարգացումը հայերենում
    18 Էջ | 169-187 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-169 |

    Ստացվել է՝ 2022-06-18 | Գրախոսվել է՝ 2022-04-25 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-03

    Տպագրված է 2022 N 2 (220) / Լեզվաբանություն

    Բազմաթիվ լեզվանուններ գործածվել են հայերեն առաջին գրավոր աղբյուրներում՝ մատենագիրների երկեր, Աստվածաշունչ մատյան, քերականական աշխատություններ և այլն, ինչպես՝ հայերէն, յունարէն, եբրայեցերէն, պարսկերէն, հռոմայեցերէն և այլն։ Դարերի ընթացքում հայերեն լեզվանունների ցանկը համալրվել է նորանոր միավորներով, այդ թվում՝ եվրոպական լեզուների անուններով։ Մի շարք լեզվանուններ տարբեր ժամանակներում ունեցել են տարբերակներ, օրինակ՝ հրեաների լեզուն անվանելու համար գործածվել են եբրայեցերէն, հրէարէն, հրէերէն, հրէայերէն, այժմ ավելի շատ՝ եբրայերեն տարբերակային լեզվանունները։

    Բանալի բառերլեզվանուն տարբերակայնություն պատմական բառագիտություն բառապաշարի զարգացում կանոնարկում բառակազմական օրինաչափություն անգղիացւոց լեզու անգղիարէն / անգղիերէն / անգլիարէն / անգլիերէն / անգլերեն բառարանագրական ավանդույթ լեզվանվան միասնականացում:

    Բեռնել

  • Լուսինե Ղամոյան - Բնիկ հայերեն բառեր "հագուստ" իմաստային դաշտում
    12 Էջ | 188-200 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-188 |

    Ստացվել է՝ 2022-04-04 | Գրախոսվել է՝ 2022-04-16 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-24

    Տպագրված է 2022 N 2 (220) / Լեզվաբանություն

    Հնդեվրոպական նախալեզվից առանձնացած հայերենի բառապաշարի միջուկը կազմում են հնդեվրոպական միասնության շրջանից ժառանգված բառերը , որոնց "թիվը որոշ չափով լրացնում են հայերեն բարբառներում պահպանված գավառական այն բառերը, որոնք հնդեվրոպական ծագում ունեն կամ առնչվում են հնդեվրոպական ցեղակից լեզուներին: … Հետևաբար, ինչպես գրաբարյան հուշարձաններով վկայած, այնպես էլ բարբառներում պահպանված հնդեվրոպական ծագում ունեցող բառարմատների ընդհանուր թիվը այդ լրացումներով անցնում է 1200-ից":

    Բանալի բառերհագուստ իմաստային դաշտ բնիկ հայերեն բառեր հնդեվրոպական մայր լեզու արմատ:

    Բեռնել

  • Մարիաննա Տիգրանյան - Երկու վարդապետ. Սահակ Ամատունի և Կոմիտաս (ժամանակակիցների հուշերը)
    14 Էջ | 201-215 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-201 |

    Ստացվել է՝ 2021-12-09 | Գրախոսվել է՝ 2021-12-20 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-23

    Տպագրված է 2022 N 2 (220) / Արվեստագիտություն

    XIX դ. 70—80-ականները հայ երաժշտական ֆոլկլորագիտության կայացման շրջանն էր, որի առաջնային փուլը ժողովրդական երգի գրառումն էր: Ազգային երգի ձայնագրման և պահպանման գործընթացում մեծ դեր ունեցան Քրիստափոր Կարա-Մուրզան, Նիկողայոս Տիգրանյանը, Մակար Եկմալյանը, Արշակ Բրուտյանը, Ստեփան Դեմուրյանը: Այդ մեծանուն հայորդիների շարքում իր պատվավոր տեղն ունի նաև Սահակ վրդ. Ամատունին՝ հայ երաժշտական բանահավաքչության ակունքներում կանգնած երախտավորը:

    Բանալի բառերՍ. վրդ. Ամատունի Կոմիտաս Էջմիածնի Գևորգյան ճեմարան Մ. Աբեղյան Ա. Սեդրակյան Շ. Սիմոն Ս. Վրացյան Էջմիածին «Ներսիսյան լիճ» Օշական երաժշտական ֆոլկլոր ժողովրդական երգ:

    Բեռնել

  • Թամար Հայրապետյան - Սնվելու մշակույթը հայ բանավոր ավանդության մեջ (առօրյա, տոնածիսական և առասպելաբանական մակարդակները)
    24 Էջ | 216-240 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-216 |

    Ստացվել է՝ 2021-11-10 | Գրախոսվել է՝ 2021-11-18 | Ընդունվել տպագրության՝ 2022-04-08

    Տպագրված է 2022 N 2 (220) / Ազգագրություն

    Մարդու կյանքի բոլոր կարևորագույն փուլերը՝ ծնունդը, կնունքը (մկրտություն), ամուսնությունը, թաղումն ավանդաբար նշվում է սեղանի շուրջ՝ ուղեկցվում հացկերույթով կամ հոգեհացով: Սննդի (ուտելիք) անպայման առկայությունն այդ կարևոր իրադարձություններում ունիվերսալ հոգեբանական նախապայման է, իսկ սնունդ ընդունելու կամ դրանից հրաժարվելու ձևերը՝ էթնիկական կամ ազգային առանձնահատկություն:Այս համատեքստում սննդի անհատական ընդունումը վերածվում է ընկերային ծեսի՝ խնջույքի, որը կոչված է բարեկարգություն մտցնել մարդկային փոխհարաբերությունների և համակեցության մեջ:

    Բանալի բառերուտեստ սնվելու մշակույթ խնջույք ծես տոն առասպել բանահյուսություն:

    Բեռնել

  • Հասմիկ Աբրահամյան - "Ածիկ" կերակուրը հայոց տոնածիսական համակարգում (ըստ Սյունիքից գրառված նյութերի)
    15 Էջ | 241-256 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-241 |

    Ստացվել է՝ 2022-03-02 | Գրախոսվել է՝ 2022-03-09 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-14

    Տպագրված է 2022 N 2 (220) / Ազգագրություն

    Ուտեստը նյութական մշակույթի հիմնական բաղադրիչներից է: Ուտեստի համալիրը փոխկապակցված է բնակլիմայական պայմանների, աշխարհագրական միջավայրի, տնտեսական զբաղմունքների, իռացիոնալ պատկերացումների հետ: Վերջիններով պայմանավորված՝ հայոց տարբեր ազգագավառներում արտադրող և օժանդակ տնտեսաձևերից ստացված սննդամթերքը բաշխվում է ըստ տարբեր առաջնահերթությունների։ Մասնագիտական գրականության մեջ Սյունիքի ուտեստի համակարգում սննդամթերքների կիրառումն այսպես է բաշխված՝ հացահատիկ-կաթնամթերք-բանջարեղեն-մսեղեն։

    Բանալի բառերածիկ Մեծ պահք Զատիկ տոնական ծիսական մշակույթ Սյունիք ուտեստ հացահատիկ ցորեն անձրև Սբ․ Սարգիս մատաղ։

    Բեռնել

  • Գոռ Մարգարյան - Շիլթաղաթ երևույթի և հարկային եզրույթի նշանակությունն ու կիրառության առանձնահատկությունները (XIV– XVIII դդ.)
    12 Էջ | 257-269 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-257 |

    Ստացվել է՝ 2022-02-09 | Գրախոսվել է՝ 2022-03-11 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-27

    Տպագրված է 2022 N 2 (220) / Արևելագիտություն

    Իլխանության սոցիալ-տնտեսական կյանքի ուսումնասիրությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես հպատակ ժողովուրդների (հայեր, պարսիկներ, վրացիներ, ասորիներ և այլն) պատմության ուսումնասիրության տեսանկյունից։ Իլխանությունում կենտրոնական իշխանության թուլացմանը զուգահեռ՝ լայն տարածում էին ստացել բարձրաստիճան պետական պաշտոնյաների չարաշահումները, կաշառակերությունը, գանձագողությունը և այլ արատավոր երևույթներ։

    Բանալի բառերշիլթաղաթ իլխաններ հարկեր և տուրքեր հարկային համակարգ հրովարտակ անօրինական հարկեր։

    Բեռնել

  • Արամ Աբրահամյան - Դիտարկումներ հայկական պետության քաղաքական մշակույթի պատմական արմատների հարցի շուրջ (XX– XXI դդ.)
    13 Էջ | 270-283 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-270 |

    Ստացվել է՝ 2022-04-06 | Գրախոսվել է՝ 2022-04-11 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-02

    Տպագրված է 2022 N 2 (220) / Քննարկումներ

    «Քաղաքական մշակույթը» «քաղաքական համակարգի մասնակիցների անհատական դիրքորոշումների միագումարն է: Դա սուբյեկտիվ ոլորտ է, որը կազմում է քաղաքական գործողությունների հիմքը»: Հետագա շարադրանքի տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե ի՞նչ տարրերից է բաղկացած այդ երևույթը. «Քաղաքական մշակույթը ներառում է քաղաքական փորձը, կարծրատիպերը, քաղաքական միֆերը, անհատների կամ խմբերի քաղաքական վարքը, ինչպես նաև՝ քաղաքական ինստիտուտների գործունեության մոդելները, գաղափարախոսությունը, քաղաքական խորհրդանիշները, քաղաքական սոցիալիզացիան»:

    Բանալի բառերքաղաքական մշակույթ Բյուզանդական կայսրություն Ռուսական կայսրություն իրավաքաղաքական միտք լեգիտիմություն սահմանադրականություն իրավագիտակցություն պետականություն Երրորդ Հան-րապետություն:

    Բեռնել

  • Արմեն Մանուկյան - Նիկոլ Աղբալյանը Շուշիի 1906 թ. հայ-թուրքական կռիվների ականատես
    11 Էջ | 284-295 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-284 |

    Ստացվել է՝ 2022-03-25 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-04-05

    Տպագրված է 2022 N 2 (220) / Հրապարակումներ

    XX դարի սկիզբը Ռուսական կայսրության համար նշանավորվեց մի քանի արյունալի իրադարձություններով, որոնք ցնցեցին միապետությունը և մեծ ազդեցություն թողեցին այդ հսկա երկրի տնտեսական ու քաղաքական կյանքի վրա: Խոսքը 1904–1905 թթ. Ռուս-ճապոնական պատերազմի և 1905–1907 թթ. Ռուսական առաջին հեղափոխության, իսկ մեր՝ հայերիս համար՝ նաև 1905–1906 թթ. Անդրկովկասում հայ-թաթարական ընդհարումների մասին է: Ընդունված և անհերքելի իրողություն է, որ այդ իրադարձությունները հրահրված էին ցարական կառավարության ուղղակի ցուցումով՝ երկրամասում խառնաշփոթ առաջացնելու ու տարածաշրջանը հեղափոխական շարժումներից զերծ պահելու նպատակով, և պետական պաշտոնյաներն ամեն ինչ անում էին, որ ավելի ու ավելի բորբոքեն ատելության և բռնությունների հնոցը:
    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Վերժինե Սվազլյան. Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում
    6 Էջ | 296-302 |

    Ստացվել է՝ 2022-03-30 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-04-13

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրախոսություններ

    Պատմական արժեքի առումով եզակի են այն ջանքերը, որ գործադրել է բանագիտության դոկտոր Վերժինե Սվազլյանն՝ աշխարհի տարբեր երկրներում ապրող ցեղասպանության վերապրածների վկայությունները գրառելով և դրանք ոչ միայն մեզ՝ հայերիս, այլև աշխարհի մարդկությանը ներկայացնելով: Ցեղասպանությունը վերապրածների վկայություններն ամփոփող գրքերը լույս են տեսել նաև անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն: Գրքերի մեծագույն մասը հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը:

    Բանալի բառերՎ. Սվազլյան Ամերիկա ցեղասպանություն բանահյուսություն ժողովածու նվիրում արդիական արժեք ճանաչողություն:

    Բեռնել

  • Արծվի Բախչինյան - Զմյուռնիա, Էգեյան ծովի առափնյակ, հայօջախ, Էջմիածնի թեմ, արևելահայ գաղթականներ, տնտեսություն, առևտուր, մշակույթ, ներհամայնքային կյանք, եվրոպացի ճանապարհորդների կարծիքներ։
    4 Էջ | 303-307 |

    Ստացվել է՝ 2022-05-23 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-07

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրախոսություններ

    Զմյուռնիայի և Էգեյան ծովի առափնյակի մի շարք բնակավայրերի հայօջախները հայոց ամենահին գաղթավայրերից են։ Փոքրասիական հնագույն քաղաքներից մեկի՝ Զմյուռնիայի պատմությունն անցնելով անտիկ, հելլենիստական, հռոմեական և բյուզանդական դարաշրջաններով՝ XVI դարից դարձել է Օսմանյան կայսրության, հանդուրժողականության առումով առաջինը համարվող քաղաքը մինչև 1922 թ., երբ ընկճելով հունական ռազմական ուժերը՝ քեմալականները ներխուժեցին քաղաք: Քրիստոնյա ազգաբնակչությունը՝ այդ թվում և հայ հնամենի համայնքը, հիմնականում ոչնչացվեց:

    Բանալի բառերԶմյուռնիա Էգեյան ծովի առափնյակ հայօջախ Էջմիածնի թեմ արևելահայ գաղթականներ տնտեսություն առևտուր մշակույթ ներ-համայնքային կյանք եվրոպացի ճանապարհորդների կարծիքներ։

    Բեռնել

  • Հրաչյա Բալոյան - Մախլուտո. Սմբատ Բորոյան. Յուշիկք հայրենեաց
    2 Էջ | 308-310 |

    Ստացվել է՝ 2022-06-06 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-09

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրախոսություններ

    Հուշագրությունը գեղարվեստավավերագրական գրականության արժեքավոր ժանրերից է: Տարբեր ժամանակներ կյանքի տարբեր ոլորտների հայ և օտարազգի ներկայացուցիչներ դիմել են այս ժանրին: Հուշերը թղթին հանձնած երևելիներից է հայ ազատամարտի կարկառուն դեմքերից մեկը՝ Սմբատ Բորոյանը (Մախլուտո), ում «Յուշիկք հայրենեաց» գիրք-հուշագրությունը լույս ընծայվեց Երևանում 2021-ին. գիրքը հրատարակել է Հայաստանի պատմության թանգարանը, ձեռագիրը տպագրության են պատրաստել Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը (նախաբանի հեղինակ) ու ավագ գիտաշխատող Տիգրան Ղանալանյանը (ծանոթագրությունների հեղինակ):

    Բանալի բառերՍմբատ Բորոյան Մախլուտո հուշեր հուշագրություն «Յուշիկք հայրենեաց» ազատագրական շարժում Անդրանիկ Տարոն Հայաստան ֆիդայի:

    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Մեծ տաղանդի տեր հայագետը (Ասատուր Մնացականյանի ծննդյան 110-ամյակի առթիվ)
    7 Էջ | 311-318 |

    Ստացվել է՝ 2022-04-13 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-13

    Տպագրված է 2022 N 2 (220) / Մեր երախտավորները

    Կան մարդիկ, որոնք իրենց կենդանության օրոք հասցնում են կատարել այնպիսի նշանակալի գործեր, որոնց շնորհիվ արժանանում են դառնալու պատմական արժեք: Այդ անուններից է Ասատուր Մնացականյանը՝ բանաստեղծը, բանասերը, պատմաբանը, արվեստագետը, միջնադարագետ-ձեռագրագետը: Ճակատագրի բերումով նրան չէր հաջողվել ստանալ իր երազած կրթությունը: Ստալինյան բռնադատության զոհ էր դարձել նրա հայրը՝ Ոսկեվազ գյուղի ամենաաշխատասեր ու հարուստ մարդը: Էջմիածնում միջնակարգ կրթություն ստանալուց հետո Ասատուրը հայտնվում է Թիֆլիսի գյուղատնտեսական ինստիտուտում, որովհետև այնտեղ չգիտեին իր հոր մասին և կարող էր թոշակ ստանալ ու ապրել:
    Բեռնել

  • Պետրոս Դեմիրճյան - Սուրեն Աղաբաբյան. գրականագիտական մտքի անխոնջ մշակը (ծննդյան 100-ամյակի առթիվ)
    6 Էջ | 319-325 |

    Ստացվել է՝ 2022-05-16 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-31

    Տպագրված է 2022 N 2 (220) / Մեր երախտավորները

    Սուրեն Աղաբաբյանը XX դարի հայ գրականագիտական մտքի դասականներից է: Անցյալ հարյուրամյակի 40-ական թվականների կեսերից մինչև իր կյանքի վերջը (1986 թ.)՝ ավելի քան չորս տասնամյակ, նա բեղմնավոր գործունեություն է ծավալել հայ նորագույն գրականության պատմության և տեսության, նշված ժամանակաշրջանի առաջատար հեղինակներից շատերի կյանքի ու ստեղծագործության հանգամանալից ուսումնասիրության և միջազգային ասպարեզում ներկայացման, գրական ընթացքի ճշմարտացի ու շահագրգիռ քննության, խորհրդահայ գրականության պատմության հատորների, ինչպես նաև դպրոցական դասագրքերի ստեղծման, գրական մամուլի ու գրական-գիտական հաստատությունների աշխատանքներին ակտիվ մասնակցության և այլ բնագավառներում:
    Բեռնել

  • Վարդան Դևրիկյան - Գևորգ Բարդակչյան. Հայաստանյան գիտության ավանդների ու արևմտյան մեթոդների զուգորդողը (ծննդյան 80-ամյակի առթիվ)
    4 Էջ | 326-330 |

    Ստացվել է՝ 2022-06-24 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-30

    Տպագրված է 2022 N 2 (220) / Մեր հոբելյարները

    Լրացավ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Գևորգ Պարգևի Բարդակչյանի ծննդյան 80-ամյակը:Ծնվել է 1942 թ. Բեյրութում: 1964-1969 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ապա 1970–1974 թթ.՝ Օքսֆորդի համալսարանում:1974–1987 թթ. դասախոսել է Հարվարդի համալսարանում: 1987 թ., երբ հիմնվում է Միչիգանի համալսարանի Մարի Մանուկյանի անվան հայոց լեզվի և գրականության ամբիոնը, վարիչ է հրավիրվում Գ. Բարդակչյանը: 1995–2007 թթ. եղել է համալսարանի հայագիտական ծրագրերի տնօրենը: Օքսֆորդի համալսարանում 1978 թ. դոկտորական է պաշտպանել «Հակոբ Պարոնյանի քաղաքական և սոցիալական երգիծանքը» թեմայով: Աշխատանքը թարգմանվել է թուրքերեն:
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը.
    10 Էջ | 331-341 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2022 N 2 (220) / Լրատու

    Ապրիլի 29֊ին կայացավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը: Այն մեկնարկեց նախօրեին ակադեմիայի գիտական 5 բաժանմունքներում: Ժողովներում բաժանմունքների ղեկավարները հանգամանորեն զեկուցեցին բաժանմունքներում ընդգրկված գիտական ինստիտուտների և կենտրոնների ձեռքբերումների, բացթողումների ու նաև առաջիկա ծրագրերի մասին: Զեկուցումների շուրջ ծավալեցին լուրջ և առարկայական քննարկումներ, կարդացվեցին ուշագրավ զեկուցումներ:Ինչպես նշեցինք ապրիլի 29֊ին կայացավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, ուր ամփոփվեցին ՀՀ ԳԱԱ 2021 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ հայտարարությունը. "Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում"
    1 Էջ | 342-343 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2022 N 2 (220) / Լրատու

    Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ: Լինելով ապաքաղաքական կառույց, որի կանոնադրական խնդիրը գիտության զարգացումն է, ակադեմիան, սակայն, չի կարող անհաղորդ մնալ մեր պետության և ազգի համար գոյաբանական քաղաքական մարտահրավերներին: Այդպիսի մարտահրավեր է այսօր արցախահայության հնարավոր հայրենազրկման և ցեղասպանության վտանգը, որը կարմիր գիծ է մարդկության համար:
    Բեռնել

  • - Արամ Սիմոնյան (1955-2022)
    2 Էջ | 344-346 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2022 N 2 (220) / Լրատու

    Կյանքից հեռացավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից ան¬դամ, բազմավաստակ գիտնական, մանկավարժ ու գիտակրթական գործի հմուտ կազ¬մա¬կերպիչ, ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը։Ծնվել է 1955 թ. ապրիլի 12-ին Սյունյաց աշխարհի Գորիս քաղաքում՝ պրոֆեսիոնալ պատմաբանի ընտանիքում: 1961 թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան: 1972 թ. ավարտելով թիվ 19 միջնակարգ դպրոցը՝ Ա. Սիմոնյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, իսկ 1977–1981 թթ. սովորել Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում, որտեղ 1983 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Սարգիս Մեհրաբյան (Խանասորի Վարդան)
    26 Էջ | 3-29 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-3 |

    Ստացվել է՝ 2022-07-14 | Գրախոսվել է՝ 2022-10-18 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Պատմություն

    Հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներից էր Սարգիս (Սերգեյ) Մեհրաբյանը: Հասարակությանը նա հայտնի է Խանասորի Վարդան, Վարդան, Վահե Սյունի, իսկ երգերում՝ Շատախի առյուծ անուններով: Ս. Մեհրաբյանը ծնվել է 1867 թ. օգոստոսի 10-ին Շուշիում : Սովորել է տեղի թեմական դպրոցում: Ուսանելու տարիներին ընթերցել է ընդհատակում հրատարակվող խմորատիպ թերթեր՝ «Նժդեհ», «Մունետիկ» , «Նոր-Սերունդ» և Մկրտիչ Փորթուգալյանի տպագիր «Արմենիա» պարբերականը, նաև՝ հայ գրողների, հատկապես՝ Րաֆֆու հայրենասիրական վեպերը, որոնք աստիճանաբար ձևավորել են նրա աշխարհայացքը:

    Բանալի բառերՍ. Մեհրաբյան Շուշի Վան Սևքարեցի Սաքո Խանասոր Ս. Զավարյան Կիլիկիա Ռոստոմ հայ-թաթարական բախումներ Առաջին համաշխարհային պատերազմ կամավորական շարժում ցեղասպանություն Ա. Մանուկյան Երևան Բաքու:

    Բեռնել

  • Արարատ Հակոբյան - Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի պատմագիտական գնահատականը հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման հարցերին
    16 Էջ | 30-46 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-30 |

    Ստացվել է՝ 2022-07-25 | Գրախոսվել է՝ 2022-09-28 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Պատմություն

    Հայոց պատմության ու պատմագրության առանցքային հիմնահարցերից են Հայաստանի և հայ ժողովրդի՝ պատմականորեն ձևավորված ռուսական քաղաքական կողմնորոշման, իսկ հետագայում դրա անմիջական տրամաբանական շարունակությունը հանդիսացող Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման հարցերը. հարցեր, որոնք ավելի քան երեք դար է, ինչ գրավել են հայ հասարակական-քաղաքական ու պատմագիտական մտքի ուշադրությունը: Հայտնի է, որ հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման սկզբնավորումը մեծապես կապվում է XVII դարավերջին և XVIII դարասկզբին հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ Իսրայել Օրու (1659–1711 թթ.)՝ բարդ ու հակասական, երբեմն էլ արկածալի դրվագներով հարուստ կյանքի ու քաղաքական գործունեության հետ:

    Բանալի բառերԱ. Հովհաննիսյան հայ ժողովուրդ Ռուսաստան Իսրայել Օրի կողմնորոշում պատմագրություն գնահատական շրջադարձ "Դրվագներ" Պետրոս Մեծ Անգեղակոթ Մյունխեն ավարտաճառ անկախություն հովանավոր Մինաս վարդապետ ուղեցույց:

    Բեռնել

  • Անուշ Հարությունյան - Էթնիկ դասակարգման սկզբունքները՝ ըստ 1926 թ. առաջին համամիութենական մարդահամարի (Խորհրդային Հայաստանի օրինակով)
    14 Էջ | 47-61 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-47 |

    Ստացվել է՝ 2022-06-21 | Գրախոսվել է՝ 2022-09-03 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Պատմություն

    Հայտնի է, որ մարդահամարը պետության կամ որոշակի տարածքի բնակչության վերաբերյալ առաջնային տեղեկատվության ստացման հավաստի աղբյուր է: Այն հստակ ժամանակահատվածում տեղեկության ստացման և միասնական մեթոդով մշակման գիտականորեն կազմակերպված գործընթաց է , որը հնարավորություն է տալիս ճշգրիտ պատկերացում կազմել բնակչության թվաքանակի, սեռատարիքային կազմի, էթնոլեզվական պատկերի, գրագիտության աստիճանի, զբաղվածության և այլնի մասին: Ժամանակակից իմաստով՝ մարդահամարներ անցկացվել են XVIII դարի վերջից: Դրանց անցկացումը, տվյալների ստացումը և մշակումն իրականացվել է մեծ դժվարությամբ:

    Բանալի բառերհամամիութենական մարդահամար հիմնական ազգություններ ինքնության որոշարկում պարսիկներ ղարափափախներ թուրքեր ադրբեջանցիներ Կենտրոնական վիճակագրական վարչություն Աղբաբա Զանգեզուր:

    Բեռնել

  • Վարդան Ալեքսանյան - Եկեղեցին Հայաստանի ներքին ինքնավարության վերականգնման ժամանակաշրջանում (IX դարի առաջին կես)
    22 Էջ | 62-84 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-62 |

    Ստացվել է՝ 2022-06-21 | Գրախոսվել է՝ 2022-06-23 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Պատմություն

    Հայերի՝ 774–775 թթ. հակաարաբական հուժկու ապստամբության պարտությունը նոր իրողություններ առաջացրեց Հայաստանում: VIII դ. վերջին ծանր հարված ստացան երկրի ինքնավարությունը մարմնավորող երկու ինստիտուտները՝ նախարարական համակարգը և Հայոց եկեղեցին: Քաղաքական բեմը լքեցին պետականակիր նախարարական տոհմերը՝ Մամիկոնյաններն ու Կամսարականները, որոնք միևնույն ժամանակ եկեղեցու ջերմ աջակիցներն էին: Այս ծանր ժամանակաշրջանում, երբ հայ իշխանների մի մասը երկրից հեռացել էր, իսկ «մնացեալք ղօղեալք դադարեալ կային ընդ լծով ծառայութեան նոցա», երբ եկեղեցին կորցնում էր իր հարստություններն ու ազդեցությունը, և արտագաղթող հայերի փոխարեն երկրում բնակություն էին հաստատում մուսուլման արաբները, Հայաստանի առաջնորդության դրոշը վերցնում են Բագրատունիները:

    Բանալի բառերՀայոց եկեղեցի արաբ կառավարիչներ վանք կրոնական խստացումներ Բագարատ Բագրատունի Դավիթ Բ Կակաղեցի Հովհաննես Դ Ովայեցի Մութավաքքիլ կրոնափոխություն ապստամբություն Թոնդրակյան շարժում նահատակություն:

    Բեռնել

  • Դավիթ Գասպարյան - Եղիշե Չարենցի արտասահմանյան ուղևորությունը (1924, 21 նոյեմբեր – 1925, հունիսի սկիզբ)
    27 Էջ | 85-112 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-85 |

    Ստացվել է՝ 2022-09-05 | Գրախոսվել է՝ 2022-09-12 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրականագիտություն

    1922–1924 թվականները Եղիշե Չարենցի ձախ որոնումների տարիներն են. նա իրեն հռչակեց «տրիբուն» բանաստեղծ, «Ես–զինվոր, // Տրիբուն // Բալշևիկ» և փորձեց որոնել արվեստի նոր ձևեր, որոնք պայմանավորված էին հեղափոխական ժամանակների թելադրանքով: Այդ նպատակով 1922 թ. նախաձեռնեց «Երեքի» դեկլարացիան՝ համախոհներ ունենալով Գևորգ Աբովին և Ազատ Վշտունուն, 1923 թ. փորձեց ստեղծել «Ավանգարդ» վերնագրով ֆուտուրոկոնստրուկտիվիստական ամսագիր՝ փորձելով համագործակցել Կարո Հալաբյանի ու Տիգրան Հախումյանի հետ, բայց ներքին տարաձայնությունների և միջոցների բացակայության պատճառով գործը գլուխ չեկավ:

    Բանալի բառերԵ. Չարենց Ալ. Մյասնիկյան Հ. Սուրխաթյան Տրապիզոն Ստամբուլ Աթենք Հռոմ Վենետիկ Ս. Ղազար Փարիզ Բեռլին Վ. Նավասարդյան Ավ. Իսահակյան Կ. Զարյան Հ. Թումանյան:

    Բեռնել

  • Թադևոս Խաչատրյան - Աշխարհի պատկերն ըստ Հովհաննես Թումանյանի
    19 Էջ | 113-132 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-113 |

    Ստացվել է՝ 2022-10-10 | Գրախոսվել է՝ 2022-10-12 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրականագիտություն

    Գրական տեքստի փիլիսոփայությունը համադրում է XX դարում առաջացած մի շարք գիտակարգերի և փիլիսոփայության նորագույն մեթոդաբանության հայեցակարգերը՝ նշանագիտություն, լեզվաբանական և փիլիսոփայական պրագմատիկա, տրամաբանական իմաստաբանություն, տեսական պոետիկա, վերլուծական բանասիրություն, հոգեվերլուծության տարատեսակ ուղղություններ, առասպելաբանություն և բնութագրաբանություն: Եթե փորձենք ձևակերպել այս բոլոր գիտակարգերի գրական տեքստի նկատմամբ ունեցած վերաբերմունքը և վերլուծական կարողությունները, ապա դրանց էությունը կարելի է ներկայացնել հետևյալ կետերով:

    Բանալի բառերԹումանյան աշխարհ պատկեր վերլուծական փիլիսոփայություն ստրուկտուրալիզմ մոտիվների տեսք ասոցիացիաներ առասպելաբանական բնույթ կոլեկտիվ արքետիպ խոսքարտահայտման տեսություն։

    Բեռնել

  • Արիադնա Հարությունյան - Ղունկիանոս Կարնեցու "Աշխատութեան վրայ" բանաստեղծությունը
    10 Էջ | 133-143 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-133 |

    Ստացվել է՝ 2022-04-05 | Գրախոսվել է՝ 2022-07-06 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրականագիտություն

    XVIII դարում դժվարին ու հակասական իրականության մեջ փոխվում է հայոց գեղարվեստական գրականության ողջ նկարագիրը։ Խորանում է բանաստեղծության և կյանքի կապը՝ հասարակական խոհեր արտահայտող նոր թեմաներով, բանաստեղծական արվեստն իր ժողովրդական, աշուղական շերտերով զարգացման առավել լայն ճանապարհ է գտնում։

    Բանալի բառերարդարություն ագահություն խոհախրատական աշուղական արվեստ "դատիլ" կրկներգ–եզրույթ աշխարհիկ ոգի աստվածաշնչային պատվիրան ծուլություն տգիտություն։

    Բեռնել

  • Վիկտոր Կատվալյան - Հադրութի բարբառի մասին
    10 Էջ | 144-154 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-144 |

    Ստացվել է՝ 2022-06-27 | Գրախոսվել է՝ 2022-06-30 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Լեզվաբանություն

    Հադրութը գտնվում է Արցախի Հանրապետության հարավում, եղել է ԼՂԻՄ շրջկենտրոններից մեկը: Պատմական փաստաթղթերում Հադրութի շրջանը նշվում է Դիզակ կամ Տիզակ անվամբ: Ըստ 1965 թ. հրապարակված տվյալների՝ Հադրութի շրջանն ուներ 45 գյուղ, որոնցից միայն մեկում հայեր չէին բնակվում: Շրջանի 6 գյուղում (Մելիքջանլու, Խրմանջուղ, Աղբուլաղ, Շաղախ, Դոլանլար, Խծաբերդ) բնակվում էին Ղարադաղից տարբեր ժամանակներում գաղթած հայեր: «Հադրութի բարբառը» մենագրության հեղինակ Ա. Պողոսյանը փաստում է, որ այդ բարբառով խոսում էին շուրջ 20.000 հայեր, որոնցից 16.000-ը բնակվում էին շրջանի գյուղերում, մյուսները՝ Ադրբեջանի տարբեր բնակավայրերում, Վրաստանում, Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանում և հատկապես՝ Միջին Ասիայի շատ քաղաքներում :

    Բանալի բառերՀադրութի բարբառ Ղարաբաղի բարբառ Ս ճյուղ հնչյունական հատկանիշներ քերականական հատկանիշներ բարբառների ընդհանրություններ վերլուծական ձևեր դերանուններ դերբայ շարունակական ժամանակներ:

    Բեռնել

  • Գուրգեն Խաչատրյան - Երկխոսությունները "Սասնա ծռեր" էպոսում
    10 Էջ | 155-165 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-155 |

    Ստացվել է՝ 2022-07-25 | Գրախոսվել է՝ 2022-08-27 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Լեզվաբանություն

    Երկխոսությունները մեկը մյուսին հաջորդող առնվազն երկու բարդ կառույցներ են՝ յուրաքանչյուրը սովորաբար բաղադրված ուղղակիորեն մեջբերված (այսուհետ՝ ուղղակի) և հեղինակի խոսքերից: Երկխոսությունները «Սասնա ծռեր» էպոսի տարբեր պատումներում առանձնանում են արտահայտության և բովանդակության պլանների, գործածության հաճախականության ու այլ առումներով և առայսօր լեզվաբանական ուսումնասիրության նյութ չեն դարձել: Ստորև առաջին անգամ քննել ենք «Սասնա ծռերի» երկխոսությունների, մասնավորապես՝ հեղինակի խոսքի կառուցվածքային և լեզվաոճական առանձնահատկությունները:

    Բանալի բառերասացական բայ ասացող ենթակա երկխոսություն զեղչում զուգորդվել կոչական հեղինակի խոսք շարադասություն պատում ուղղակիորեն մեջբերվող խոսք։

    Բեռնել

  • Հենրիկ Հովհաննիսյան - Պիգմալիոնի առասպելը և գեղարվեստական ստեղծագործության կյանքը
    15 Էջ | 166-181 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-166 |

    Ստացվել է՝ 2022-10-28 | Գրախոսվել է՝ 2022-11-03 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Արվեստագիտություն

    Առասպելն ավանդվել է Օվիդիուսի «Մետամորֆոզներով» և իր հետագա անդրադարձումներն ունի՝ սկսած Ժան-Ժակ Ռուսսոյի «Պիգմալիոնը» մոնոդրամայից (1770 թ․) և ամբողջացած Բեռնարդ Շոուի նույնանուն հոգեբանական կատակերգությամբ (1913 թ․)։ Օվիդիուսի չափածո (հեքսամետրոն) գրառումն իր խնդրով՝ ի հաստատումն արվեստի և իրականության նույնացման, ավարտված է, բայց անավարտ է թվում սյուժետային հեռանկարում։ Դա առիթ է տալիս թեմայի խորքը նայելու, շոշափելու զրույցի իրական հողն ու հարց տալու, թե որտե՞ղ է գեղարվեստական ստեղծագործության կյանքը, որքանո՞վ ստեղծագործողի հայեցումներում և որքանով արտաքին զննումներում։

    Բանալի բառերայլաբանություն բնություն դրամա էսթետիկական թեմատիկ պայմանաձև նախատիպ ներդաշնակություն նյութ ու ձև հայեցում։

    Բեռնել

  • Սուրեն Հոբոսյան - Լոռեցի առակախոս Հոբոսը (ժամանակը, միջավայրը և բարքերը).
    11 Էջ | 182-193 | DOI՝ DOI:10.54503/0135-0536-2022.3-182 |

    Ստացվել է՝ 2022-09-05 | Գրախոսվել է՝ 2022-09-29 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Ազգագրություն

    Զվարճախոսությունը երգիծական կերպարներով հարուստ ժողովրդական բանահյուսության մի յուրահատուկ ճյուղ է: Հայաստանի ամեն մի պատմաազգագրական շրջան, իրեն բնորոշ պատկերացումներին համապատասխան, ունի իր երգիծաբան-զվարճախոսը, ժողովրդի գնահատմամբ՝ երբեմն միամիտ, բարի, հիմար կամ խելոք: Ժողովրդական զվարճաբանություններն ու սրախոսությունները խիստ հարազատ են հայ մարդուն, քանի որ բխում են նրա կյանքից, հայի սովորություններից, կենցաղից, վարք ու բարքից :

    Բանալի բառերառակախոս Հոբոս Լոռի Շնող տոհմ Ճոճկան առակ տապանաքար Կայծոն Վերան Բերո:

    Բեռնել

  • Անի Սարատիկյան - Որոշ դիտարկումներ դեղաբույսերի և գրավոր աղբյուրներում դրանց հիշատակությունների շուրջ (ըստ Սյունիքի դաշտային-ազգագրական նյութերի)
    8 Էջ | 194-202 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-194 |

    Ստացվել է՝ 2022-09-16 | Գրախոսվել է՝ 2022-09-19 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Ազգագրություն

    Ժողովրդական բժշկությունը, չնայած արդի բժշկական հաստատությունների ու դրանց տրամադրած ծառայությունների համեմատաբար հասանելի լինելուն, դեռևս պահպանել է իր կարևորությունը հատկապես գյուղական բնակավայրերում և կիրառվում է հիմնականում կենցաղային մակարդակում։ Ժողովրդական բժշկության, մասնավորապես՝ բուսաբուժության միջոցով մարդիկ փորձում են կարգավորել կամ բուժել հիմնականում շնչառական, մարսողական, սրտանոթային, միզասեռական և հենաշարժիչ համակարգերի թեթև ծանրության խնդիրները:

    Բանալի բառերՍյունիք դեղաբույսեր բուսաբուժություն ժողովրդական բժշկություն միջնադար բժշկարաններ ձեռագրեր հավատալիքներ էթնոբուսաբանություն դաշտային նյութեր:

    Բեռնել

  • Երվանդ Գրեկյան - 5.2 հազար տարի մեզանից առաջ կլիմայական իրադարձությունը և Հայկական լեռնաշխարհը
    30 Էջ | 203-233 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-203 |

    Ստացվել է՝ 2022-05-12 | Գրախոսվել է՝ 2022-05-18 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Քննարկումներ

    Հոլոցենի շրջանում փաստագրված համաշխարհային կլիմայական փոփոխությունների շրջափուլերից երկուսը, որոնք մասնագիտական գրականության մեջ հայտնի են 4.2 հազար տարի մեզանից առաջ և 5.2 հազար տարի մեզանից առաջ իրադարձություն անվանումներով (համապատասխանաբար՝ 4.2 ka BP և 5.2 ka BP event), համընկնում են Հայկական լեռնաշխարհի՝ վաղ բրոնզի դարն ընդգրկող կուր-արաքսյան մշակույթի երկու կարևոր փուլերի հետ: Առաջինը վերաբերում է այս մշակույթի ավարտական փուլում՝ Ք. ա. մոտ 2500 թ. դիտարկվող տրոհման և մասնատման գործընթացին:

    Բանալի բառերկուր-արաքսյան մշակույթ ծավալում կլիմայական փոփոխություն հնամիջավայր շարժունակություն բնակչության տեղաշարժ ապաբնակեցում:

    Բեռնել

  • Համո Սուքիասյան - Գարեգին Lևոնյանի անտիպ ինքնակենսագրությունները (ծննդյան 150-ամյակի առթիվ)
    10 Էջ | 234-244 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-234 |

    Ստացվել է՝ 2022-10-25 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Հրապարակումներ

    Լրացավ հայագիտության բնագավառում ծանրակշիռ ավանդ ունեցած անհատներից մեկի՝ Գարեգին Սերոբի Լևոնյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը:Չափազանց ընդգրկուն են եղել Գ. Լևոնյանի գործունեության ոլորտները և գրական-գիտական հետաքրքրությունների շրջանակները՝ արվեստի, մշակույթի, գրահրատարակչության պատմություն, գրական–պատմական նշանավոր իրադարձություններ ու անհատներ, ուստի ամենևին դյուրին չէ նրա «մասնագիտությունը» որոշելը:
    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Դավիթ Անանունի "Հայերը Ռուսաստանում" վերնագրով հոդվածը
    43 Էջ | 245-288 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-245 |

    Ստացվել է՝ 2022-09-26 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Հրապարակումներ

    Հայագետ, հասարակական-քաղաքական գործիչ Դ. Անանունը (1880–1943) XX դարի առաջին երեսնամյակի հայ իրականության կարկառուն դեմքերից է: Գրական-մշակութային, հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ նա մեծապես նպաստել է ինչպես Հայաստանի առաջին Հանրապետության, այնպես էլ Խորհրդային Հայաստանի առաջին տարիների կայացմանը: Իր բազմաթիվ ուսումնասիրությունների և հրապարակային ելույթների հենքը Հայաստանում "հայության հավաքման", համախմբման գաղափարի պրոպագանդումն էր: Դ. Անանունի քաղաքական ու գաղափարական հայացքները կատաղի քննադատության էին ենթարկվում, որը և խորհրդային իշխանության առաջին տարիներին հանգեցրեց նրա մեկուսացմանը, այնուհետև՝ մահվանը :
    Բեռնել

  • Ստյոպա Պետոյան - Ակնարկ հայ պարբերական մամուլի մասին (1910 թ.) (ռուս.)
    14 Էջ | 289-303 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-289 |

    Ստացվել է՝ 2022-07-13 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Հրապարակումներ

    Բեռնել

  • Արամ Քոսյան - Բաբելոնյան "Աստղագիտական օրագրերը" Տիգրան Մեծի մասին
    10 Էջ | 304-314 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-304 |

    Ստացվել է՝ 2022-02-17 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Հրապարակումներ

    Անգլիացի հայտնի սեպագրագետ Մարկ Գելլերի (Լոնդոն / Բեռլին) և իտալացի հայագետ Ջուստո Տրաինայի (Փարիզ) համատեղ հոդվածում [Mark Geller/Giusto Traina (London/Paris), “Tigranu, the Crown Prince of Armenia”: Evidence from the Babylonian Astronomical Diaries, KLIO 95, 2013/2, pp. 44–454] ներկայացված են մ. թ. ա. I դարում Բաբելոնի Էսագիլա տաճարի քրմերի կողմից դարեր շարունակ իրականացվող աստղագիտական հետազոտությունների շարքում (այսպես կոչված "Աստղագիտական Օրագրեր") Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծին վերաբերող երեք փոքր բեկորներ՝ գիտական տառադարձմամբ, թարգմանաբար և պատմագիտական մենաբանություններով:
    Բեռնել

  • Աննա Ասատրյան - Ռոբերտ Աթայան
    4 Էջ | 315-319 |

    Ստացվել է՝ 2022-07-13 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրախոսություններ

    Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել «Ռոբերտ Աթայան» գիրքը (խմբագիր՝ Գուրգեն Գասպարյան)՝ նվիրված հայ երաժշտագիտության երախտավոր, կոմիտասագետ, կոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ և մանկավարժ Ռոբերտ Աթայանին (1915–1994), նաև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյա հոբելյանին, ինչը միանգամայն տրամաբանական է, քանի որ պրոֆեսոր Աթայանը երկար տարիներ ոչ միայն դասավանդել է կոնսերվատորիայում, այլև ղեկավարել երաժշտության տեսության ամբիոնը:

    Բանալի բառերՌոբերտ Աթայան Լուսինե Սահակյան կոմիտասագիտություն ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ արխիվային վավերագրեր նամականի:

    Բեռնել

  • Վոլոդյա Գասպարյան - Կլիմենտ Հարությունյան. Խորհրդային Միության հերոս հայաստանցի ռուսները (1941–1945 թթ.)
    3 Էջ | 320-323 |

    Ստացվել է՝ 2022-09-23 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրախոսություններ

    Վերջերս հրատարակվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պ. գ. դ. Կլիմենտ Հարությունյանի հեղինակած «Խորհրդային Միության հերոս հայաստանցի ռուսները (1941–1945 թթ․)» վերնագրով ռուսերեն մենագրությունը, որը բազմավաստակ պատմաբանի՝ Հայրենական Մեծ պատերազմին հայ ժողովրդի և Հայաստանում ծնված կամ ապրած այլ ազգությունների զավակների մասնակցությանը վերաբերող թվով 39-րդ մենագրությունն է։

    Բանալի բառերԽորհրդային Հայաստան ռուսներ Հայրենական Մեծ պատերազմ Խորհրդային Միության հերոսներ մարտական ուղի ազատագրել արխիվ։

    Բեռնել

  • Տարոն Դանիելյան - Գրատպությունը Արևելյան Հայաստանում 1828–1920 թվականներին (հոդվածների ժողովածու)
    4 Էջ | 324-328 |

    Ստացվել է՝ 2022-09-22 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրախոսություններ

    Այս առումով հայ գրահրատարակչական գործի պատմության ուսումնասիրության մեջ նոր բովանդակություն են բերում Հ. Սուքիասյանն ու Ս. Պետոյանը «Գրատպությունը Արևելյան Հայաստանում 1828–1920 թվականներին» հոդվածների ժողովածուով, որում զետեղված են հեղինակների՝ նախորդ տարիներին գիտական տարբեր ամսագրերում հրապարակված կամ էլ առաջին անգամ հրատարակվող հոդվածները: Ժողովածուում ներառված է 13 հոդված. դրանց հերթագայությունը պայմանավորված է ուսումնասիրվող նյութի և դեպքերի ժամանակագրությամբ: Հոդվածների թեմատիկ աշխարհագրությունն ընդգրկում է Շուշի, Գորիս քաղաքները, որոշակի զուգահեռներ են արվում նաև Էջմիածնի ու Կովկասի փոխարքայության կենտրոնի՝ Թիֆլիսի իրողություններին, երկու առանձին աշխատանք նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին տպագրված գրքերին ու, այսպես կոչված, «արգելված գրականությանը»:

    Բանալի բառերՇուշի Գորիս գրաքննություն «արգելված գրականություն» «մանր տպագրություն»:

    Բեռնել

  • Անժելա Ամիրխանյան - Երվանդ Լալայան. Երկեր վեց հատորով, հատոր չորրորդ
    2 Էջ | 329-331 |

    Ստացվել է՝ 2022-09-29 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրախոսություններ

    Անվանի ազգագրագետ Երվանդ Լալայանը (1864–1931) ծնվել է Ալեքսանդրապոլում, ավարտել՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սովորել՝ Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժնում, որն ավարտելուց հետո աշխատել է Վիեննայի Մխիթարյանների մոտ և Փարիզի մարդաբանական դպրոցում: 1895 թ. վերադարձել է հայրենիք ու սկսել իր բանահավաքչական գործունեությունը:Հայաստանի պատմաազգագրական շրջանների վերաբերյալ նրա հավաքած նյութերը տպագրվել են 1896–1916 թթ. իր իսկ հիմնադրած «Ազգագրական հանդես»-ի 26 հատորներում:

    Բանալի բառերԵրվանդ Լալայան «Երկեր» Սյունիք Գեղարքունիք Վայոց ձոր ազգագրական և բանահյուսական նյութեր հնագիտական ու ճարտարապետական հուշարձաններ վիմագրեր:

    Բեռնել

  • Աննա Ասատրյան - ՀՍՍՀ արվեստի առաջին վաստակավոր գործիչը. Գարեգին Լևոնյան
    2 Էջ | 332-334 |

    Ստացվել է՝ 2022-09-23 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Մեր երախտավորները

    ՀՍՍՀ արվեստի առաջին վաստակավոր գործիչ, արվեստաբան, բանասեր, պատմաբան, մատենագետ, հրատարակչական գործիչ, խմբագիր, պրոֆեսոր Գարեգին Լևոնյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (ներկայումս՝ Գյումրի) 1872 թ. նոյեմբերի 21-ին, նշանավոր գուսան Ջիվանու (Սերոբ Լևոնյան) ընտանիքում:Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի կարգադրությամբ Մոսկվայում կամ Պետերբուրգում սովորելու համար 1896 թ. երեք տարի ժամկետով Էջմիածնի վանքի հաշվին Լևոնյանին թոշակ է նշանակվում: Նա մեկնում է Մոսկվա, իսկ երկու տարի անց՝ Պետերբուրգ, որտեղ 1898–1901 թթ. սովորում է Պետերբուրգի արվեստների կայսերական ակադեմիայում՝ աշակերտելով նկարիչներ Կորովինին ու Ռեպինին:
    Բեռնել

  • Արսեն Բոբոխյան, Տորք Դալալյան - Պավել Ավետիսյան (ծննդյան 65-ամյակի առթիվ)
    3 Էջ | 335-338 |

    Ստացվել է՝ 2022-10-24 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Մեր հոբելյարները

    Լրացավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, հնագետ Պավել Սեդրակի Ավետիսյանի 65-րդ տարեդարձը: Նա անուրանալի ներդրում ունի Հայաստանում հումանիտար ու հասարակական գիտությունների զարգացման գործում և առաջին հերթին իր մասնագիտության՝ հնագիտության ոլորտում։ Մարդկային պարզ ու անմիջական խառնվածքը, կշռադատված ու փաստարկված խոսքը, նվիրումը իր գործին և մասնագիտությանը, երիտասարդական ջիղն ու ավյունը Պ. Ավետիսյանին դարձրել են սիրելի ու հարգված գործընկեր թե՛ իր հարազատ ինստիտուտում, թե՛, առհասարակ, ակադեմիական առավել լայն շրջանակներում: Գիտական անաչառությունն ու հստակ փաստերի վրա հիմնված սթափ մոտեցումները լավագույնս բնորոշում են Ավետիսյան–գիտնականին ու գիտության կազմակերպչին:
    Բեռնել

  • Սուսաննա Հովհաննիսյան - Մագդա Ջանփոլադյան (ծննդյան 80-ամյակի առթիվ) (ռուս.)
    6 Էջ | 337-343 |

    Ստացվել է՝ 2022-10-28 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-08

    Տպագրված է 2022 N 3 (221) / Մեր հոբելյարները

    Բեռնել

  • Արմեն Շ. Սարգսյան - Հակոբ Աբրահամի (Մարտա) Չոլաքյան (ծննդյան 75-ամյակի առթիվ)
    4 Էջ | 344-348 |

    Ստացվել է՝ 2022-09-12 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Մեր հոբելյարները

    Բնավորությամբ անչափ համեստ, հայագիտության բազմաթիվ բնագավառներ (մանկավարժություն, ազգագրություն, բանագիտություն, լեզվաբանություն, բարբառագիտություն, գրականագիտություն, պատմագրություն, սփյուռքագիտություն, հուշագրություն և այլն) ընդգրկող իր արժեքավոր հետազոտությունների քանակով ՝ չափազանց «անհամեստ» Հակոբ Չոլաքյանը դարձավ 75 տարեկան։Բազմավաստակ հայագետ-մանկավարժը ծնվել է 1947 թ. հոկտեմբերի 16-ին Սիրիայի Քեսապի շրջանի Գարատուրան գյուղում։
    Բեռնել

  • Ռուզան Արիստակեսյան - Դավիթ Գասպարյան (ծննդյան 75-ամյակի առթիվ)
    3 Էջ | 349-352 |

    Ստացվել է՝ 2022-10-26 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Մեր հոբելյարները

    Լրացավ վաստակաշատ գրականագետ, գրաքննադատ, հայտնի չարենցագետ, հայ գրականության լավագույն գիտակ Դավիթ Գասպարյանի ծննդյան 75-ամյակը: Դ. Գասպարյանը ծնվել է 1947 թ. հոկտեմբերի 18-ին Երևանում, ուսուցչի ընտանիքում: Դպրոցն ավարտել է 1965-ին և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունք, որից հետո՝ 1971-ից, աշխատանքի է անցել ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նորագույն շրջանի հայ գրականության բաժնում:
    Բեռնել

  • Միքայել Ամիրխանյան - Ռոբերտ Բաղդասարյան (ծննդյան 75-ամյակի առթիվ)
    2 Էջ | 353-355 |

    Ստացվել է՝ 2022-09-22 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Մեր հոբելյարները

    Բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ, լեզվաբան, արձակագիր, հրապարակախոս Ռոբերտ Անդրանիկի Բաղդասարյանը ծնվել է Երևանում 1947 թ. սեպտեմբերի 20-ին. մի ընտանիքում, որի ակունքներն ու արմատներն Արևմտյան Հայաստանից են, իսկ ծնողները՝ Վանից և Նոր Նախիջևանից (Դոնի Ռոստով): Եվ բնական ու ներդաշնակ էր նրա հետաքրքրությունը ոչ միայն մայրենի հայոց լեզվի ու գրականության, մշակույթի և պատմության նկատմամբ, այլ նաև նվիրվածությունը ռուսաց լեզվին ու գրականությանը, ռուսական մշակույթին, որոնք դարձան իր մասնագիտական գործունեության և հոգևոր զարգացման անկյունաքարերից մեկը:
    Բեռնել

  • Լալիկ Խաչատրյան - Դավիթ Գյուրջինյան (ծննդյան 60-ամյակի առթիվ)
    3 Էջ | 356-359 |

    Ստացվել է՝ 2022-06-29 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Մեր հոբելյարները

    Լեզվաբան Դավիթ Սևանի Գյուրջինյանը ծնվել է 1962 թ. օգոստոսի 26-ին Երևանում: 1979 թ. ոսկե մեդալով ավարտել է Կամո (այժմ՝ Գավառ) քաղաքի № 1 միջնակարգ դպրոցը, 1984 թ. գերազանցությամբ՝ Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մայրենի լեզվի և գրականության ֆակուլտետը: Ավարտելուց հետո եղել է հայոց լեզվի ամբիոնի փորձնակ-հետազոտող, սկսել է աշխատել թեկնածուական ատենախոսության վրա, որն ընդմիջվել է 1985–1986 թթ., երբ ծառայել է խորհրդային բանակում:
    Բեռնել

  • Ստյոպա Պետոյան - «Մշակ» թերթի հիմնադրման 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով` «Մշակը» պատմության զուգահեռականներում»
    3 Էջ | 360-363 |

    Ստացվել է՝ 2022-09-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գիտական կյանք

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը Հայաստանի ազգային գրադարանի աջակցությամբ 2022 թ. հունիսի 14–16-ին կազմակերպել էր միջազգային գիտաժողով (առկա և հեռավար) «Մշակը» պատմության զուգահեռականներում» խորագրով՝ նվիրված «Մշակ» թերթի հիմնադրման 150-ամյակին։
    Բեռնել

  • Նինետա Ադամյան - Միջազգային գիտաժողով՝ "Կիլիկիայի հայությունը 1908–1922 թթ."
    1 Էջ | 364-365 |

    Ստացվել է՝ 2022-11-02 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գիտական կյանք

    2022 թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի (ՊԻ) նոր պատմության բաժինը կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ "Կիլիկիայի հայությունը 1908–1922 թթ." խորագրով, որը տեղի ունեցավ ինստիտուտի նիստերի դահլիճում։ Մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ երկու տասնյակ հետազոտողներ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից, այլև ԱՄՆ-ից։
    Բեռնել

  • Արմեն Մարուքյան - 1921 թ. «Բարեկամության և եղբայրության մասին» Մոսկվայի խորհրդա-թուրքական պայմանագրի պատմաիրավական վերլուծությունը (ռուս.)
    16 Էջ | 3-19 |

    Ստացվել է՝ 2021-02-15 | Գրախոսվել է՝ 2021-03-19 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-22

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-րդ տարելիցի հետ կապված և՛ լրատվամիջոցներում, և՛ հասարակական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այդ փաստաթղթի գործողության ժամկետի ավարտվելու հարցը, ինչից ելնելով՝ տվյալ փաստաթղթի գործողությունը չերկարաձգելու հնարավորության վերաբերյալ ենթադրություններ են արվում: Հարկ է նշել, որ Մոսկվայի պայմանագրում դրա գործողության ժամկետների վերաբերյալ որևէ դրույթ չի պարունակվում, ինչը նշանակում է՝ այն անժամկետ պայմանագիր է, ուստի դրա գործողության ժամկետների հնարավոր չերկարաձգման մասին պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:

    Բանալի բառերՄոսկվայի պայմանագիր Կարսի պայմանագիր Խորհր­դա­յին Հայաստան Խորհրդային Ռուսաստան Թուրքիա Խորհր­դային Ադրբե­ջան Կար­սի մարզ Արդահան Սուրմալուի գավառ Նախիջևան:

    Բեռնել

  • Լիլիթ Հովհաննիսյան - Ռուս-թուրքական գործակցությունը և 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը հայաստանյան պատմագիտության գնահատմամբ (1991–2020 թթ.)
    26 Էջ | 20-46 |

    Ստացվել է՝ 2021-03-14 | Գրախոսվել է՝ 2021-04-05 | Ընդունվել տպագրության՝ 2021-04-08

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Արդեն երեսուն տարի է բաժանում մեզ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից: Այդ ժամանակահատվածում մեր երկիրը մի­ջազ­գային հարաբերությունների օբյեկտից վերածվել է դրանց սուբյեկտի, ստեղծել իր նյութատեխնիկական բազան, տնտեսական իրա­վահավասար ու շահավետ հարաբերություններ հաստատել աշխարհի երկր­ների հետ, փոր­ձում է թոթափել քաղաքական, միջպետական հարա­բե­րութ­յունների ոլոր­­տում Խորհրդային Հայաստանից մնացած ծանր ժա­ռան­գութ­յունը: Դրանում ամենաբարդը 1921 թ. մարտի 16-ին Մոսկ­վա­յում ստո­րա­գրված ռուս-թուր­քա­կան պայմանագրի քաղաքական վերա­ար­ժևո­րումն է, քանի որ ռուս-թուր­քական «բարեկամությունը» շարու­նակ­վում է 1921 թ. ոգով, իսկ Հա­յաս­տանն արդեն հարյուր տարի շարու­նա­կում է գոյություն ունենալ այդ պայ­մանագրով իրեն պարտադրված սահ­ման­ներում:

    Բանալի բառերԽորհրդային Ռուսաստան քեմալական Թուրքիա Ազգային ուխտ ռուս-թուրքական բանակցություններ Մոսկվայի պայմանագիր Հայ­կա­­կան հարց Արևմտյան Հայաստան Կարսի մարզ Սուրմալուի գավառ Նախիջևան Ալեքսանդրապոլ:

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Արցախյան վերջին գոյապայքարը, Վրաստանը, տարանցիկ նոր նախագծերը և Հայաստանի շրջափակման գործընթացը
    16 Էջ | 47-63 |

    Ստացվել է՝ 2021-03-11 | Գրախոսվել է՝ 2021-03-19 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-30

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ու Թուր­քիայի լայն աջակցությամբ սանձազերծված արյունալի պատերազմին Վրաս­տանի «մասնակցությունը» (խոսքը, իհարկե, դիրքորոշման, չեզոքութ­յան պահպանման կամ կողմերից ինչ-որ մեկին այս կամ այն կերպ աջակ­ցելու մասին է) տեղիք տվեց հայ և օտար շրջանակներում բազմաթիվ քն­նար­­կումների, մեկնաբանությունների, անգամ որոշ մեղադրանքների:

    Բանալի բառերՎրաստան Արցախյան գոյապայքար չեզոքություն օդա­յին տարածք բեռնատար ինքնաթիռներ եռակողմ հայտարարություն տրան­ս­­­­­պորտային ապաշրջափակում հաղորդակցուղիներ Կարս–Իգդիր–Նախ­­իջևան երկաթուղի շրջափակում թուրք-ադրբեջանական մեծա­պե­տա­կան շա­հեր:

    Բեռնել

  • Գեղամ Հովհաննիսյան - Հայ ազգային-քաղաքական խնդիրները «Երիտասարդ Հայաստան» պարբերականում (1908–1914 թթ.)
    19 Էջ | 79-98 |

    Ստացվել է՝ 2020-09-11 | Գրախոսվել է՝ 2020-09-17 | Ընդունվել տպագրության՝ 2021-01-29

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    XIX դարավերջին և XX դարասկզբին հայ քաղաքական կյանքի գլխա­վոր խն­դիրն արևմտահայերի ազատագրումն էր թուրքական տիրա­պե­տութ­յունից, որին ուղղված էին հայ ազգային-քաղաքական ուժե­րի հիմ­նական ջանքերը: 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո առաջացած քաղա­քական իրադրությունը նոր խնդիրներ առաջադրեց նաև հայ ազգային-քաղաքական կյանքի ղեկավարությանը ստանձնած ուժերին: Ստեղծված իրավիճակում ազատագրական պայքարի նախորդ շրջանի վերլու­ծութ­յունն ու վերաիմաստավորումը, ինչպես նաև պայքարի նոր ուղիների և միջոցների փնտրտուքն իր արտահայտությունն էր գտել ու լայնորեն քննարկվում էր ժամանակի հայ քաղաքական մամուլի էջերում:

    Բանալի բառեր«Երիտասարդ Հայաստան» Ստեփան Սապահ-Գյուլյան արևմտահա­յություն Թուրքիա բռնապետություն ազատագրական պայ­քար սոցիա­լիզմ հեղափոխական շարժում:

    Բեռնել

  • Հերմինե Բաբուռյան, Տարոն Դանիելյան - Գովազդը որպես պարոդիա թիֆլիսահայ պարբերական մամուլում (XIX դ. 90-ական թվականներ – XX դարասկիզբ)
    11 Էջ | 99-110 |

    Ստացվել է՝ 2020-12-01 | Գրախոսվել է՝ 2020-12-09 | Ընդունվել տպագրության՝ 2021-02-02

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    XIX դարի 80-ական թվականներից թիֆլիսահայ իրականության մեջ գովազդը բավական մեծ տարածում էր ստացել և որպես սոցիալ-մշակու­թային երևույթ կայուն տեղ ուներ թիֆլիսեցու առօրյայում: Գո­վազդ­ների բո­վանդակությունն ու գովազդային գործունեության քննադա­տութ­­յունը ստանում էին տեսական սահմանումներ, որոնց մի մասը, ըստ էության, հիմ­նված էր ռուս և արևմտյան տեսաբանների, ոլորտի աշխա­տակիցների հա­յե­ցակարգերի վրա, մյուս մասն էլ ուղղված էր թիֆլիսյան իրականութ­յան գովազդային հաղորդակցության իմաստավորմանը:

    Բանալի բառեր«Խաթաբալա» «Հա­յելի» «Տարազ» «Նոր-Դար» հայ պար­­բերական մամուլ երգիծանք:

    Բեռնել

  • Աստղիկ Իսրայելյան - Հայաստանի պատմության թանգարանի XVIII–XX դդ. ուխտի ընծաների ժողովածուները (ռուս.)
    13 Էջ | 111-124 |

    Ստացվել է՝ 2021-02-12 | Գրախոսվել է՝ 2021-02-19 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-12

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայաստանի պատմության թանգարանում պահվող ազգագրական ժողո­վածուներում կան այն­պիսի առարկաներ, որոնք լույս են սփռում ժողովրդի ավանդույթների, հավատալիքների և ծեսերի որո­շակի առանձնահատ­կութ­յուն­ների վրա: Թանգարանում կան սրբերին նվիրաբերվող առարկաների նմուշներ, որոնք տար­բերվում են ընդունված զոհաբերությունից: Դրանք ուխտի ընծա­ներն են, որոնք մարդիկ սրբերից օգնություն հայցելու, իրենց իղձերն իրա­կա­նացնելու նպա­տակով որպես նվիրաբերություն տանում էին սրբավայրեր (եկե­ղեցի, վանք, մա­տուռ, խաչքար, սուրբ ծառ, այնպիսի տուն, որտեղ սր­բա­զան անկ­յուն կար):

    Բանալի բառերուխտ նվիրաբերություն սրբավայր բուժում երախ­տա­­գիտություն երկաթե մարդուկներ մարմնի մասեր վզի օղակ խաչ:

    Բեռնել

  • Ավետիս Գրիգորյան - Իշխանանիստ Սոթքը. պատմությունը և հուշարձանները
    19 Էջ | 125-144 |

    Ստացվել է՝ 2021-01-14 | Գրախոսվել է՝ 2021-01-18 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-03

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Սոթք գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գե­ղար­քու­նիքի մարզի հարավ-արևելքում: Ըստ Ստեփաննոս Օրբել­յա­նի վար­կածի՝ բնակավայրի անունը ծագում է Սոթքի լեռնանցքից դեպի Սևանի կողմը փչող ցուրտ քամու անունից: Գյուղի միջով է անցնում առնվազն վերջին երկու հազար­ամ­յակնե­րում Հայաստանի ռազմավարական ամենակարևոր ուղիներից մեկը՝ միջ­նա­դարյան Դվին–Պարտավ, իսկ այժմ՝ Վարդենիս–Մարտա­կետ քա­րա­վանային/ավտո ճանապարհը:

    Բանալի բառերՍոթք միջնադար մշակույթ քրիստոնեություն հու­շար­ձան­­ներ պեղումներ ամրոց եկեղեցի խաչքար արձանագրություն իշխա­նա­տոհմ:

    Բեռնել

  • Արսեն Հարությունյան - Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս տաճարի պատկերաքանդակները և դրանց հավանական վարպետը
    13 Էջ | 145-158 |

    Ստացվել է՝ 2020-09-29 | Գրախոսվել է՝ 2020-10-07 | Ընդունվել տպագրության՝ 2021-01-29

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Միջնադարյան Հայաստանի հոգևոր-մշակութային նշանավոր կենտ­րոն­­ներից է Տաթևի վանական համալիրը, որի գլխավոր՝ Ս. Պողոս-Պետրոս տա­ճարը կառուցվել է վանքի հնագույն՝ վաղմիջնադարյան խարխուլ եկեղեցու տեղում: Պատմագիր Ստեփանոս Օրբելյանի հաղորդմամբ՝ տա­ճարի կա­ռուցման պատճառը Սյունյաց մետրոպոլիտ Հովհան­նես եպիս­կոպոսի տե­սիլքն էր, համաձայն որի՝ երազում հրեշտակը քանիցս հրա­մա­յել է կա­ռուցել նոր եկեղեցի՝ նախանշելով նրա տեղն ու անունը՝ հին եկե­ղե­ցու տե­ղում, սուրբ առաքյալներ Պողոսի և Պետրոսի անվամբ. «… ի տես­լեան հրա­ման առնու ի հրեշտակէ զհինն ի բաց դնել և նոր առնել սկիզբն շինու­ածոյ եկեղեցւոյն … յանուն սուրբ և գլխաւոր առաքելոցն՝ վի­մին Պետրոսի և առաքելոյն Պօղոսի»:

    Բանալի բառեր Տաթևի վանք Ս. Պողոս-Պետրոս տաճար պատկերա­քանդակ Ստ. Օրբելյան Ստ. Մնացականյան դիմաքանդակ վիշապ-օձ խորշ երեսակալ իշխան Եղիա վարդպետ:

    Բեռնել

  • Քնար Հարությունյան - Գրաբարի բառարաններում չարձանագրված դարձվածքներ Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց» երկում
    10 Էջ | 159-169 |

    Ստացվել է՝ 2020-09-16 | Գրախոսվել է՝ 2020-09-08 | Ընդունվել տպագրության՝ 2021-01-29

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայերենի դարձվածքների գիտական քննությունը շուրջ մեկ դարի պատմություն ունի: Դարձվածքների վերաբերյալ առաջին տեսա­կան հար­ցերը տեղ են գտել Արսեն Այտընյանի, Մանուկ Աբեղյանի աշխա­տութ­յուն­ներում[1], թեև տեսությունը և առանձին գիտակարգը ձևավորվել են ավելի ուշ՝ XX դ. կեսերին[2]: Պետք է նկատել, սակայն, որ լեզվի զարգաց­ման տար­բեր փուլերի դարձվածքները միատեսակ ուշադրության և քննութ­յան չեն արժանացել:

    Բանալի բառերգրաբարյան դարձվածքներ դարձվածաբանական բառա­րան բա­­ռապաշար բառարաններում չարձանագրված դարձվածքներ կա­ռուց­­ված­­­քային վերլուծություն ձևաբանական դասակարգում Ղազար Փար­­­­պե­­ցի «Պատմութիւն Հայոց»:

    Բեռնել

  • Սարգիս Ավետյան - Հնդեվրոպական անվանական հիմքերի վերջահանգ ձայնավորների ձևաբանական կարգավիճակը հին հայերենում
    9 Էջ | 170-179 |

    Ստացվել է՝ 2020-11-21 | Գրախոսվել է՝ 2021-01-11 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-05

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայտնի է, որ նա­­խագրային հա­յերենում վեր­ջ­ըն­թերվանկային ուժգ­նու­­­թ­­յան շեշտը հան­գեց­­րել է վերջ­նա­վան­կային ձայ­­նա­վորի թու­լա­­ց­ման՝ ձայ­նոր­դա­­հանգ փակ վան­կե­րի դեպ­­­­­քում, և անկման՝ մնա­ցած դեպ­­քերում, թեև այդ գործընթացի որոշ ման­­րա­մաս­­ներ վիճահարույց են:

    Բանալի բառերհնդեվրոպական ան­վանական հիմքերի վեր­ջա­հանգ ձայ­­նա­վոր­ներ թեք հիմ­քա­­­­կազ­միչ մասնիկներ թեք հո­լով­­նե­ր անվանական հոլովում հո­լո­վական վերջավո­րութ­յուն­­­ներ հին հայերեն միջին հայերեն վերջ­ընթեր վանկ ուժգնության շեշտ ձևա­բա­նա­կան վերլուծության սկզբունքներ ուղղական հայցական:

    Բեռնել

  • Գայանե Քոչարյան, Գայանե Քոչարյան - Դվին ամրոց-սրբավայրի մշտնջենական խորհուրդը
    11 Էջ | 180-191 |

    Ստացվել է՝ 2021-02-25 | Գրախոսվել է՝ 2021-03-02 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-29

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Դվին բազմաշերտ հնավայրում սրբավայրի գոյության տևականութ­յու­նը (առնվազն մ. թ. ա. I հազարամյակից սկսած, գրեթե անընդմեջ, ներ­առյալ մ. թ. V դարում կաթողի­կա­նիստ լինելու իրողությունը) վկայող հնա­գիտական նյութը հնավորություն է ընձե­ռում հետա­մուտ լինել աշխարհ­ընկալման զարգացման ընթացքի, դրա փուլերի և շրջա­դար­ձային հանգր­վան­ների բացահայտմանը:

    Բանալի բառերԴվին բազմաշերտ հնավայր ավան­դապահ սրբավայր աշ­խար­­հայեցո­ղական ըմբռնում­ներ կրոնական սինկրետիզմ Տիր-Ապոլոն-Միթրա լուսակիր եռյակ Սբ. Գրիգոր Լուսավորիչ մշտնջենական խոր­հուրդ լույսի պաշտամունք:

    Բեռնել

  • Երվանդ Գրեկյան - «Ք. ա. VII դ. ճգնաժամ»-ը և մարական տերության կազմավորման խնդիրը
    26 Էջ | 192-218 |

    Ստացվել է՝ 2021-01-13 | Գրախոսվել է՝ 2021-01-27 | Ընդունվել տպագրության՝ 2021-04-07

    Տպագրված է 2021 N 1 (216) / Քննարկումներ

    Անտիկ շրջանի պատմագիրները Մարաստանը համարում էին ըն­դար­ձակ սահմաններով մի թագավորություն, որի արքաներն իշխում էին Հալիս գետից արևելք ընկած «ողջ Ասիա»-յին: Մարաստանի ծնունդը նրանք կապում էին Դեյոկեսի անվան հետ և ներկայացնում Ք. ա. VII–VI դդ. իշխած մար արքաների մի ամբողջ ցանկ: Նրանցից Փրաորտեսը՝ Դե­յոկեսի որդին, անգամ հավակնում էր ասորեստանյան տարածքներին, իսկ Կյուաք­սարեսը՝ Փրաորտեսի որդին, վճռական դեր խաղաց Ասո­րեստանի կործան­ման գործում:

    Բանալի բառերմարական տերություն Իրանական բարձրավանդակ Ասո­րեստան Ուրարտու հնամիջավայր կլիմայական փոփոխություններ ճգնա­ժամ էթնիկական տեղաշարժեր ապաբնակեցում:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Դավիթ Անանունի «Կարսի անկումը» վերնագրով հոդվածը
    3 Էջ | 219-222 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հրապարակումներ

    Ավելի քան 100 տարի առաջ՝ 1920 թ. հոկտեմբերի 30-ին, տեղի ունեցավ հայոց նորագույն պատմության մռայլ ու ամոթալի իրադարձություններից մեկը՝ Հա­յաստանի համար ռազմավարական ու տնտեսական խոշոր նշանա­կութ­յուն ունեցող Կարս բերդաքաղաքն առանց դիմադրության հանձնվեց թուր­­քին:Մի քանի խոսքով վերհիշենք Կարսի պատմությունը: Բերդը հիշա­տակ­վում է IX դ., թեև հիմնադրվել է ավելի վաղ: Եղել է Կարսի թագավորության կենտ­րոնը: Ընկել է սելջուկ-թուրքերի, մոնղոլների, Լենկ­թե­մուրի, Օսման­յան Թուրքիայի տիրապետության տակ: 1828 և 1856 թթ. ռուսական զորքերը գրավել են Կարսը: 1877 թ. նոյեմբերի 6-ին գեներալ Հ. Լազարևի ռուսական զո­­րախումբը թուրքերից կրկին գրավել է բերդա­քա­ղաքը. այն դարձել է Կարսի մարզի կենտրոնը:
    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Սեն Արևշատյան. Պատմություն: Փիլիսոփայություն: Մշակույթ
    6 Էջ | 223-229 |

    Ստացվել է՝ 2021-02-12 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-10

    Տպագրված է 2021 N 1 (216) / Գրախոսություններ

    2018 թ. վերջին ՀՀ ԳԱԱ-ի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրա­վունքի ինստիտուտը և «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձե­ռա­գրերի ինստիտուտը միացյալ հրատարակել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մատենա­դա­րանի եր­կարամյա տնօրեն Սեն Արևշատյանի փի­լիսո­փա­յական գիտա­կան ժառան­գութ­յան հատընտիրը՝ ռուսերեն ու հա­յերեն գոր­ծե­րից բաղկացած: Հա­տո­րի վերջում դր­ված է գիտ­նականի երկերի մատենա­գի­տութ­յունը՝ 1953 թվականից մինչև 2016 թվա­կա­նը:

    Բանալի բառերՍեն Արևշատյան Եզնիկ Կողբացի Դավիթ Անհաղթ Հովհան Որոտնեցի Գրիգոր Տաթևացի Գլաձոր փիլիսոփայություն հայ­րե­նա­սիրություն նորպլատոնականություն համալսարան:

    Բեռնել

  • Արմեն Մելքոնյան, Արշակ Փոլադյան - Նիկոլայ Հովհաննիսյան. Հայոց պատմության անընդմեջ շղթան դարերի խորքից մինչև XXI դարի սկիզբ (պատմաբան-միջազգայնագետի դիտարկումներ)
    3 Էջ | 230-233 |

    Ստացվել է՝ 2021-01-17 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-02-11

    Տպագրված է 2021 N 1 (216) / Գրախոսություններ

    Լույս է տեսել գիտության վաստակավոր գոր­ծիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտութ­յունների դոկտոր, պրոֆեսոր, ականավոր արաբագետ-պատմաբան, միջազգայնագետ, ար­տա­սահմանյան բազմաթիվ ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց պատմության անընդ­մեջ շղթան դարերի խորքից մինչև XXI դարի սկիզբ (պատմաբան-միջազգայնագետի դիտար­կումներ)» խորագրով աշխատությունը:

    Բանալի բառերՆիկոլայ Հովհաննիսյան միջազգայնագետ արաբա­գի­տություն Լեռնային Ղարաբաղ հայ ժողովուրդ արմենոցիդ պատ­մութ­­յուն:

    Բեռնել

  • Հովհաննես Այվազյան - Հովհաննես Թումանյան. Հանրագիտարան
    6 Էջ | 234-240 |

    Ստացվել է՝ 2021-02-15 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-10

    Տպագրված է 2021 N 1 (216) / Գրախոսություններ

    «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» լույս է ընծայել «Հովհաննես Թումանյան. հանրագիտարանը», որը մեզանում առաջին գրա­կան հանրագիտարանն է, նաև՝ հոբել­յա­նա­կան՝ նվիրված Ամենայն հայոց բանաս­տեղծի ծննդ­յան 150-ամյակին:Հանրագիտարանը բանաստեղծի գրական ժա­ռան­գությունը, թումանյանագիտության հիմ­նա­կան նվաճումները, Թումանյանի հայ և հա­մաշ­խար­հային գրականության հետ առն­չութ­յուն­ները, հայ մշակույթում նրա ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ների տարատեսակ դրսևորումները, բա­նաս­տեղծի բազմաբեղուն ազգային-հասա­րա­կա­կան գոր­ծունեության պատմությունն ամփո­փող հա­մա­պարփակ հրատարակություն է:

    Բանալի բառերհանրագիտարան գրականություն գրականագիտութ­յուն թումանյանագիտություն ստեղծագործություն գրական ժանրեր հրա­պա­րա­կախոսություն հասարակական գործունեություն հայ-թաթա­րա­կան բա­խում­ներ:

    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Գեղամ Հովհաննիսյան. Արփիար Արփիարյան. hասարակական-քաղաքական հայացքներն ու գործունեությունը
    7 Էջ | 241-248 |

    Ստացվել է՝ 2020-02-02 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-02-19

    Տպագրված է 2021 N 1 (216) / Գրախոսություններ

    ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը «Մեսրոպ արք. Աշճեան մատ­ե­նա­շարով» հրա­տա­րակել է ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Գեղամ Հովհաննիսյանի «Արփիար Ար­փիար­յան. Հա­սա­րա­կական-քաղաքական հա­յացք­ներն ու գոր­ծունեությունը» ուսում­նասիրությունը (խմբա­գիր՝ պ. գ. դ., պրոֆ. Սուրեն Սարգսյան): XIX դա­րավեր­ջի և XX դարասկզբի հայ ազատա­գրական շարժման նշանավոր գործիչ, գրող, հրա­պա­րա­կախոս Արփիար Արփիարյանը (1851–1908) հայ մտա­վորակա­նու­թյան այն փայլուն գործիչ­նե­րից էր, ով խորը հետք է թողել ոչ միայն գրական, այլև հասարա­կա­կան ու քաղաքական բնագա­վա­ռում:

    Բանալի բառերԱ. Արփիարյան Արևմտյան Հայաստան Վան «Արա­րատեան ընկերութիւն» Ա. Չոպանյան Մ. Տա­մատյան Մ. Չերազ Մ. Խրիմյան Գ. Սրվանձ­տյանց Մ. Փորթուգալյան «Արևելք»:

    Բեռնել

  • Լուսինե Հայրիյան - Էսթեր Խեմչյան. Տավուշի բանահյուսական ժառանգությունը
    4 Էջ | 249-253 |

    Ստացվել է՝ 2021-01-24 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-03

    Տպագրված է 2021 N 1 (216) / Գրախոսություններ

    ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակված «Տավուշի բանահյուսական ժառան­գությունը» մենագրությունը վեր­ջին հարյուր­ամ­յակի ընթացքում պատմաազ­գա­գրական վե­րո­հիշյալ տարածքում գրառված վիպա­կան, քնա­րական և ասույթաբանական բազ­­մաժանր ու մե­ծաքանակ նյութերի բանա­գիտական քննութ­յունն է:

    Բանալի բառերԷ. Խեմչյան Տավուշի բանահյուսություն ժառան­գութ­յուն բանահավաքչության պատմություն ժանր ավանդական կայուն բա­նա­ձևեր նախաբան բանասաց:

    Բեռնել

  • Ալբերտ Մուշեղյան - Դոկտոր Գևորգ Աբգարյանը և նրա գերմանական հայագիտությունը (ծննդյան 100-ամյակի առթիվ)
    10 Էջ | 254-264 |

    Ստացվել է՝ 2021-03-03 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-29

    Տպագրված է 2021 N 1 (216) / Մեր երախտավորները

    2020 թ. լրացավ բանասեր, պատմաբան, ձեռագրագետ, աղբյուրագետ, թարգմանիչ, բ. գ. դ., ԽՍՀՄ, ապա Հայաստանի գրողների միության ան­դամ, Մ. Մաշտոցի անվան Մատենա­դա­րա­նի հնա­գույն աշխատող Գևորգ Վա­րա­­­գի (Վահանի) Աբգարյանի ծննդյան 100-ամ­յակը:Գ. Աբգարյանը ծնվել է 1920 թ. սեպ­տեմբերի 14-ին Ալեք­սանդ­րապոլի գա­­վա­ռի (ներկայումս՝ Շիրակի մարզ) Հո­ռոմ գյու­ղում: 1937 թ. ավարտել է Լենի­նա­կանի ­ 50 երկաթուղային միջնա­կարգ դպրո­ցը և նույն տարում ընդունվել Երևանի պետական հա­մալ­սարանի (ԵՊՀ) պատմության ֆա­կուլ­տետը: 1940 թ. նա աշխատել է Մ. Մաշտոցի ան­­վան Մատենադարանի բնագրերի ուսումնասիրման և հրա­տա­րակման բաժ­­նում, որն այն ժամանակ գործում էր Հանրային գրադարանի շեն­քում:
    Բեռնել

  • - Անմնացորդ նվիրում մեր ժողովրդին ու հայրենիքին (ակադեմիկոս Աշոտ Աղասու Մելքոնյանի ծննդյան 60-ամյակի առթիվ)
    3 Էջ | 265-268 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2021 N 1 (216) / Մեր հոբելյարները

    Ակադեմիկոս Աշոտ Աղասու Մելքոնյանի կյանքն անխզելիորեն կապ­ված է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և պատմության ինստի­տու­տի հետ, ուր սկսելով աշխատել՝ տարիների ըն­թացքում հասել է տնօրենի պատասխանատու պաշ­տո­նին: Ա. Մելքոնյանի գործն անմնացորդ նվի­­րում է հարազատ ժողովրդի պատմության լուսա­բան­մանը, պատմագիտությանը և ընդ­հա­նրա­պես հա­յա­գիտության զարգացմանը: Հանրա­պետութ­յան հասարակայնությունը և Սփյուռքը նրան ճանա­չում են որպես ականավոր գիտ­նականի, գի­տութ­յան և կրթության ոլորտի փոր­ձա­ռու մաս­նագետի, ուղղամիտ մարդու և իսկա­կան քա­ղա­քացու:
    Բեռնել

  • Դավիթ Գյուրջինյան - Պետրոս Բեդիրյան. հայերենագիտության նվիրյալը (ծննդյան 90-ամյակի առթիվ)
    6 Էջ | 269-275 |

    Ստացվել է՝ 2021-02-15 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-02-26

    Տպագրված է 2021 N 1 (216) / Մեր հոբելյարները

    Լեզվաբան, բ. գ. դ., պրո­ֆ. Պետրոս Սարգսի Բեդիրյանը ծնվել է 1931 թ. ապրիլի 7-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Հայրենադարձվել է 1947 թվա­կանին: Հայրենիքում փայլուն ավար­տել է Խ. Աբով­յանի անվան հայկական պետական ման­կա­վար­ժական ինստիտուտի բանասիրական ֆա­կուլ­տետը, ապա՝ ասպիրանտուրան և 1955 թ-ից անցել դա­սախոսական աշխատանքի: Տասնամ­յակ­ներ շա­րու­նակ եղել է հարազատ բու­հի, Ս. Էջմիածնի Գևորգ­յան հոգևոր ճեմա­րանի և Վազ­գեն­յան հոգևոր դպրանոցի դասա­խոս, դա­սա­վանդել ժա­մա­­նակակից հայոց լեզու, գրա­բար, ընդ­­հանուր լեզվա­բա­նութ­յուն, հատուկ դասըն­թաց­­ներ: Նա ազնիվ է, սկզ­բուն­­քային, սիրված ու գնա­հատված:
    Բեռնել

  • - Արամ Քոսյան (ծննդյան 65-ամյակի առթիվ)
    3 Էջ | 276-279 |

    Ստացվել է՝ 2021-03-11 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-23

    Տպագրված է 2021 N 1 (216) / Մեր հոբելյարները

    Պ. գ. դ., պրոֆ. Արամ Քոսյանը 65 տարեկան է: Ծնվել է 1956 թ. մայիսի 18-ին Երևանում, անվանի բանասեր Վաղարշակ Քոսյանի ընտանիքում: 1977 թ. ա­վարտել է Խ. Աբովյանի անվան հայ­կա­կան պե­տական մանկավարժական ինս­տի­տու­տի պատ­­մա­աշ­խարհագրական ֆակուլ­տետի պատ­մութ­­­յան և հասարակա­գիտության բա­ժինը: Ա. Քոս­յանի, որպես գիտնականի, կայաց­ման ճանա­պար­հին կարևո­րագույն նշա­նակություն է ունեցել 1981–1982 թթ., երբ նա որպես փորձնակ–հետա­զո­տող ուսա­նել է ԽՍՀՄ գիտությունների ակա­դե­միա­յի սլավոնա­գի­տութ­յան և բալկա­նագիտության ինս­տի­­տուտում (գիտական ղե­կա­վար՝ բ. գ. դ., պրո­ֆ. Վյա­չեսլավ Իվա­նով):
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ հայտարարությունը Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների մշակութային ժառանգության պահպանության և մշտադիտարկման կազմակերպման մասին
    2 Էջ | 280-282 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2021 N 1 (216) / Լրատու

    Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների դադա­րեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկա­վար­ների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաջորդող այս ամիսներին Ադր­բեջանի բարձրագույն ղեկավարության գործելաոճը, սոցցանցերում և միջազգային հարթակներում տիրաժավորվող կեղծիքն ու ռազմատենչ հռետորաբանությունը կասկած չեն թողնում, որ Ադրբեջանի ներկայիս ղե­կա­վարությունն ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղություն հաս­տատելու ջանքերը վիժեցնելու և Արցախը հայաթափելու համար:
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյան. «Գիտության ֆինանսավորումն ավելացնելն ավելի կնպաստեր գիտության զարգացմանը, քան նոր օրենք մշակելը»
    2 Էջ | 283-285 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2021 N 1 (216) / Լրատու

    Սույն թվականի փետրվարի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակա­դե­միայում տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին»­ օրինագծի վերաբերյալ քննարկում ՀՀ ԳԱԱ նախագահության ան­դամների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նա­խա­րար Վահրամ Դումանյանի, գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հա­­յոցյանի և նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի մասնակ­ցությամբ:
    Բեռնել

  • - Քննարկման առանցքում մոսկովյան 100-ամյա պայմանագիրն էր
    3 Էջ | 286-289 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2021 N 1 (216) / Լրատու

    Մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԳԱԱ պատմութ­յան ինստիտուտի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) «Հայաս­տանը 1920–1991 թթ.-ին» գիտական լաբորատորիայի կազմակերպած կլոր սե­ղանը՝ նվիրված 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի Սոցիա­լիս­տական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներկայացուցիչների միջև ստորագրված պայմա­նա­գրի 100-ամյակին:
    Բեռնել

  • - Մանուկ Արսենի Հարությունյան
    1 Էջ | 290-291 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2021 N 1 (216) / Լրատու

    74 տարեկան հասակում կյանքից հեռա­ցավ ճանաչված փիլիսոփա, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մանուկ Արսենի Հարութ­յուն­յանը: Կարճատև հիվանդությունից հետո՝ մեր օրերի կորոնավիրուսային համավարակը քայ­քայիչ հարված հասցրեց նրա կյանքին:Մ. Հարությունյանը ՀՀ ԳԱ փիլիսո­փա­յութ­յան և իրավունքի ինստիտուտի ստեղծ­ման օրվանից՝ 1969 թ. աշխատանքի էր անցել որպես ավագ լաբորանտ: Նույն թվականին զինա­կոչ­վել էր սովետական բանակի շար­քե­րը և զո­րացր­­վելուց հետո՝ կրկին վերադար­ձել էր աշ­խա­տանքի ինստիտուտ, որտեղ և աշ­խա­տում էր առայսօր:
    Բեռնել

  • Սիլվա Պապիկյան - Ռիմա Շալունց
    292-292 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2021 N 1 (216) / Լրատու

    Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինս­տի­տուտի երկարամյա աշխատակից, բ. գ. դ. Ռի­մա Նիկոլայի Շալունցը: Ռ. Շալունցը ծնվել է Գորիսում 1937 թ. հոկ­տեմ­բերի 9-ին: 1944 թ. ընդուն­վել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Ա­վար­տելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Գորիսի պե­տա­կան թատ­րո­նում: 1961–1965 թթ. սովորել է Երևանի Խ. Աբով­յանի անվան պետական մանկա­վար­ժական ինս­տիտուտի բանասիրական ֆա­կուլ­տետում, ապա ըն­դունվել ՀՀ ԳԱԱ լեզվի ինս­տիտուտի ասպի­րան­տուրան՝ «Բառագիտություն և բա­ռարանա­գրութ­յուն» մասնագիտությամբ:
    Բեռնել

  • Գէորգ Եազըճեան - Նոր հրատարակութիւններ
    1 Էջ | 293-294 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2021 N 1 (216) / Լրատու

    – Աղպաշեան Համբարձում, «Իրաքահայոց արդի պատմութիւնը», յա­ռա­ջաբանը՝ Ֆրանսայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպս. Յով­հան­նէսեանի, Yerevan Printing, Լոս Անճելոս, 2021, 400 էջ (16 x 24 սմ) (525 լու­սանկար) (արաբերէն): Հեղինակը գիրքը ձօնած է իր զէյթունցի հօր՝ Մինաս Աղ­պաշեանի յիշատակին:
    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Միջազգային հռչակի տեր բյուզանդագետն ու հայագետը
    23 Էջ | 7-30 |

    Ստացվել է՝ 2021-05-25 | Գրախոսվել է՝ 2021-06-11 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-15

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Նիկողայոս Ադոնցն այն նշանավոր հայ գիտնականներից էր, որոնք ստացել են փայլուն կրթություն Ռուսաստանում ու Եվրոպայում։ Ծնվել է Սյունիքի Բռնակոթ գյուղում 1871 թ. հունվարի 10-ին՝ քահանայի ընտանիքում։ Նրա հայրը և մայրը ծագումով ազնվականներ էին։ Սկզբնական կրթությունը ստացել է Բռնակոթի ծխական դպրոցում, այնուհետև սովորել է Տաթևի վանական դպրոցում, հետո ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Թիֆլիսում գերազանցությամբ ավարտել է ռուսական գիմնազիան, որի ավարտական վկայականում Տեր-Ավետիքով ազգանունը Ադոնցի համառ կամքի շնորհիվ դարձել է Ադոնց։

    Բանալի բառերՆ. Ադոնց Սանկտ Պետերբուրգ հայագետ բյուզանդագետ կոթողային աշխատություններ Բրյուսել Փարիզ Հայկական հարց Հայոց եկեղեցի բազմալեզու:

    Բեռնել

  • Պետրոս Դեմիրճյան - Եղիա Տեմիրճիպաշյան. բազմավաստակ գրողն ու մտավորականը
    14 Էջ | 31-45 |

    Ստացվել է՝ 2021-05-13 | Գրախոսվել է՝ 2021-05-26 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-15

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Գրող, հրապարակագիր, իմաստասեր, մանկավարժ, խմբագիր Եղիա Տեմիրճիպաշյանն առանձնահատուկ տեղ է գրավում հայ գրականության պատմության և, մասնավորապես, XIX դարի վերջին քառորդի ազգային-հասարակական, կրթական-մշակութային զարգացման մեջ:Ե. Տեմիրճիպաշյանը ծնվել է 1851 թ. մայիսի 8-ին Կ. Պոլսի Հասգյուղ թաղամասում, Երևանից Թիֆլիս, ապա նաև Կ. Պոլիս տեղափոխված ազնվա¬տոհմիկ Տեմիրճիպաշյանների ընտանիքում:

    Բանալի բառերԵ. Տեմիրճիպաշյան հրապարակագիր իմաստասեր մանկավարժ խմբագիր «Երկրագունտ» «Գրական և իմաստասիրական շարժում» նորարար:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Օսիպ Մանդելշտամ. բանաստեղծը և ժամանակը: Հայաստանը նրա կյանքում
    41 Էջ | 46-87 |

    Ստացվել է՝ 2021-02-23 | Գրախոսվել է՝ 2021-07-02 | Ընդունվել տպագրության՝ 2021-07-07

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Գրող, հրապարակագիր, իմաստասեր, մանկավարժ, խմբագիր Եղիա Տեմիրճիպաշյանն առանձնահատուկ տեղ է գրավում հայ գրականության պատմության և, մասնավորապես, XIX դարի վերջին քառորդի ազգային-հասարակական, կրթական-մշակութային զարգացման մեջ:Ե. Տեմիրճիպաշյանը ծնվել է 1851 թ. մայիսի 8-ին Կ. Պոլսի Հասգյուղ թաղամասում, Երևանից Թիֆլիս, ապա նաև Կ. Պոլիս տեղափոխված ազնվատոհմիկ Տեմիրճիպաշյանների ընտանիքում:

    Բանալի բառերՕ. Մանդելշտամ Ն. Մանդելշտամ Ն. Բուխարին Ի. Էրենբուրգ Ս. Տեր-Գաբրիելյան Մ. Շահինյան Երևան Շուշի Թիֆլիս Ե. Չարենց հայկական թեմա «Ճանապարհորդություն Հայաստան»:

    Բեռնել

  • Արմեն Ասրյան - Մեծ Բրիտանիայի հակահայ քաղաքականությունը Ղարաբաղի հարցում (1918–1920 թթ.) և արդի իրավիճակը
    23 Էջ | 88-111 |

    Ստացվել է՝ 2021-03-23 | Գրախոսվել է՝ 2021-04-20 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-17

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայ ժողովուրդը լիահույս էր, որ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի կապիտուլյացիայից և Անդրկովկասում Դաշնակից երկրների հաստատվելուց հետո արդարացի լուծում կստանան իրեն հուզող խնդիրները, այդ թվում Անդրկովկասի հայկական երկրամասերը կընդգրկվեն Հայաստանի առաջին Հանրապետության կազմում: Սակայն հայ ժողովուրդն ապրեց հերթական հուսախաբությունը պատերազմի ընթացքում փոքր ազգերի պաշտպանության խոստումներով հանդես եկած քաղաքակիրթ հորջորջվող Արևմուտքից:

    Բանալի բառերԱնդրկովկաս Մեծ Բրիտանիա Ղարաբաղ Ադրբեջան ազգային խորհուրդ զավթողական Հայաստանի Հանրապետություն ինքնորոշում իրավական հայ ժողովուրդ շահ պայքար տարածաշրջան քաղաքականություն:

    Բեռնել

  • Գայանե Մախմուրյան - Շուշի քաղաքի 1920 թ. մարտի 23–26-ի ողբերգությունը հայրենական և օտար պատմագրության մեջ (ռուս.)
    21 Էջ | 112-133 |

    Ստացվել է՝ 2021-03-31 | Գրախոսվել է՝ 2021-04-07 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-07

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    1920 թ. մարտի 23-ին թուրք-ադրբեջանական զորքերն ու մահմեդական բնակիչները, օգտվելով ՀՀԴ բյուրոյի լիազոր ներկայացուցիչ Արսեն Միքայելյանի փոքրաթիվ ջոկատի կանխարգելիչ հարվածից, իրականացրել են Շուշիի հայության կոտորածը և քաղաքի հրկիզումը: Այդ մասին վկայում են ինչպես ժամանակակիցների հուշերը, այնպես էլ արխիվային բազմաթիվ նյութեր: Շուշիի կործանումը լուսաբանել են Հայաստանի Հանրապետության պատմաբանները, սփյուռքի և օտարազգի ուսումնասիրողները:

    Բանալի բառերՇուշի 1920 թ. մարտի 23–26 Լեռնային Ղարաբաղ Արցախ Ղարաբաղի հայության VIII համագումար ինքնապաշտպանություն ապստամբություն կանխարգելիչ հարված պատմագրություն:

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Վրաց Ուղղափառ եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի իրավական կարգավիճակի օրենսդրական կարգավորումը հետխորհրդային Վրաստանում
    15 Էջ | 134-149 |

    Ստացվել է՝ 2021-06-07 | Գրախոսվել է՝ 2021-06-14 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-24

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Դեռևս 1991 թ. հունիսին, երբ տեղի էր ունենում Խորհրդային Հայաստանի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախության ուղին ընտրելու գործընթացը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, որը, հետագայի մի քանի փոփոխություններով, խմբագրումներով ու լրացումներով, գործում է մինչ օրս:

    Բանալի բառերՎրաստան կրոնական կազմակերպություններ Վրաց Ուղղափառ եկեղեցի իրավական կարգավիճակ սահմանադրական համաձայնագիր Քաղաքացիական օրենսգիրք հանրային իրավունքի իրավաբանական անձ Հայ Առաքելական եկեղեցի Վիրահայոց թեմ սեփականության իրավունք եկեղեցիներ:

    Բեռնել

  • Դավիթ Գասպարյան - Գեղարվեստի և պատմության սահմանագիծը (ըստ Համաստեղի «Սպիտակ ձիավորը» վեպի)
    21 Էջ | 150-171 |

    Ստացվել է՝ 2021-04-22 | Գրախոսվել է՝ 2021-04-27 | Ընդունվել տպագրության՝ 2021-05-10

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայրենիքի կերպարը կերտելու տարբեր սկզբունքներ կան՝ նյութ ունենալով ներկան, մոտիկ անցյալն ու պատմությունը: Մոտիկ անցյալին են ուղղված գրական գործեր, որոնք պատմական երկեր՝ պատմավեպեր չեն, բայց պատմական իրադարձություններով հագեցված պատմական որոշակի մի շրջանի գեղարվեստական մարմնավորումներ են: Այդպիսին են Համաստեղի «Սպիտակ ձիավորը» , Կ. Զարյանի «Նավը լեռան վրա» (Բոստոն, 1943), Գ. Մահարու «Այրվող այգեստաններ» (Երևան, 1966), Խ. Դաշտենցի «Ռանչպարների կանչը» (Երևան, 1979) վեպերը, Մ. Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» պատմվածաշարը (Երևան, 1980):

    Բանալի բառերՀամաստեղ «Սպիտակ ձիավորը» Մարտիկ Չերչի Կիրոս Բերդակ Վարդաձոր ֆիդայի ազատամարտ հայ քուրդ թուրք հայրենիք պայքար հերոսներ հաղթանակ:

    Բեռնել

  • Վաչագան Ավագյան - Հայր Ղևոնդ Ալիշանի և Վլադիմիր Ստասովի առնչություններից
    6 Էջ | 172-178 |

    Ստացվել է՝ 2021-05-05 | Գրախոսվել է՝ 2021-05-10 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-01

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Զբաղվելով սլավոնական ու արևելյան հին զարդաքանդակների ուսումնասիրությամբ՝ ռուս նշանավոր քննադատ, երաժշտության տեսաբան և հնագետ Վլադիմիր Ստասովը (1824–1906) 1880 թ. ճանապարհորդում է Եվրոպայի ու Արևելքի մի շարք երկրներով, լինում տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Վենետիկում: Այստեղ նա այցելում է Մխիթարյաններին և ծանոթանում հայ մշակույթի մեծ երախտավոր Հայր Ղևոնդ Ալիշանի (1820–1901) հետ , «որի մասին նա հեռվից լսել էր …»:

    Բանալի բառերՀայր Ղևոնդ Ալիշան Ստասով գիտնական ռուս հայ մշակույթ առնչություն նամակագրություն ուսումնասիրություն դիտարկում գնահատանք վարկած:

    Բեռնել

  • Սուսաննա Հովհաննիսյան - Բանաստեղծի դուստրը. նորահայտ էջեր Հովհաննես Թումանյանի ընտանեկան արխիվից
    15 Էջ | 179-194 |

    Ստացվել է՝ 2021-04-16 | Գրախոսվել է՝ 2021-05-12 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-18

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Անվանի անձանց կենսապատումը մշակութաբանության ամենահին ու փորձված մեթոդներից է, որը հնարավորություն է ընձեռում լուսաբանել ոչ միայն տվյալ անհատի կյանքը և գործը, այլև բացահայտել նրա ժամանակն ու հասարակական միջավայրը։ Այս իմաստով մեր բազմադարյան մշակույթի պատմության մեջ առանձնահատուկ է Հովհաննես Թումանյանի կենսապատումը, որն անբաժանելի է իր բազմանդամ ընտանիքի կյանքից։

    Բանալի բառերՆվարդ Թումանյան Ե. Չարենց Հ. Աճառյան Ս. Գորոդեցկի Ավ. Իսահակյան Վ. Տերյան Մ. Վարդազարյան Հովնանյան դպրոց օրագրեր հուշեր բանաստեղծություններ նվիրված Նվարդին «Մծիրի» թարգմանություն ազդեցություն գրական «Քառյակ» «Հինգշաբթիներ»։

    Բեռնել

  • Նարեկ Մարտիրոսյան - Հողային հարցի լուծման ուղիներն ըստ օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների (1910–1912 թթ.)
    14 Էջ | 195-209 |

    Ստացվել է՝ 2021-05-07 | Գրախոսվել է՝ 2021-06-15 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-23

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    XIX դարավերջին և XX դարասկզբին Արևմտյան Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական, ազգային և այլ բնույթի բազմաթիվ խնդիրների մեջ շարունակում էր առաջնային մնալ հողային հարցը: Այս խնդիրն ի հայտ էր եկել արևմտահայության ունեզրկման, ցեղասպանության, ապօրինի հարկահանության, մահմեդականների վերաբնակեցման և այլ կամայականությունների արդյունքում:

    Բանալի բառերօսմանյան խորհրդարան հայ պատգամավորներ Արևմտյան Հայաստան հողային հարց Կ. Պոլսի Հայոց պատրիարքարան հողային գրավումների հանձնաժողով հողային օրենսգիրք կայսերական հրովարտակ:

    Բեռնել

  • Վերժինե Սվազլյան - Նշխարներ Պյատիգորսկ գաղթած Արցախի հայերի բանահյուսության (ըստ հեղինակի գրառած նյութերի)
    14 Էջ | 210-224 |

    Ստացվել է՝ 2021-03-09 | Գրախոսվել է՝ 2021-03-10 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-30

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    1964 թ. ամռանը Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրինությունն ինձ գործուղել էր Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքը, որպեսզի ուսումնասիրեմ այնտեղ ապրող հայ էթնիկ խմբի ներկայացուցիչների կենցաղն ու բանահյուսությունը: Երբ տեղ հասա, տեղեկացա, որ այնտեղ առանձին թաղամասում ապրում են Ղարաբաղից (Արցախ) գաղթած հայեր: Այդ տարիներին Ղարաբաղը մեզ՝ հայագետ-մտավորականներիս համար անմատչելի էր:

    Բանալի բառերՊյատիգորսկ Ղարաբաղ Արցախ Ռուսաստան բանասաց բանավոր ավանդույթ վիպական քնարական ասույթային բանահյուսություն հայ բարբառ:

    Բեռնել

  • Լիլիթ Խաչատրյան, Լալիկ Խաչատրյան - Ածական // գոյական տարարժեք բառերի թվակազմությունը հին հայերենում
    12 Էջ | 225-237 |

    Ստացվել է՝ 2020-11-25 | Գրախոսվել է՝ 2021-02-26 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-11

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Թվի քերականական կարգն արտահայտում է քանակայնության գաղափար, որ տարածվում է հաշվելի առարկաների վրա: Քանակայնության գաղափար կարող են արտահայտել նաև հատկանշային խոսքի մասերը, երբ շարահյուսական մակարդակում հանդես են գալիս փոխանվանական գործածությամբ կամ համաձայնում են հոգնակի լրացյալներին:

    Բանալի բառերթվի քերականական կարգ հոգնակի թիվ մասնիկավորում տարարժեք բառեր տարարժեքություն թվակազմություն կաղապար կառուցատիպ թվակազմական մասնիկ տիպաբանական հատկանիշ:

    Բեռնել

  • Մուրադ Օհանյան - Աքեմենյան կառավարման կարգերի ժառանգորդները
    27 Էջ | 238-265 |

    Ստացվել է՝ 2021-01-28 | Գրախոսվել է՝ 2021-02-12 | Ընդունվել տպագրության՝ 2021-05-17

    Տպագրված է 2021 N 2 (217) / Քննարկումներ

    Հիմնականում սկզբնաղբյուրային արժեք ունեցող տարաբնույթ տվյալների քննությունը մեզ հանգեցրել է այն ենթադրությանը, որ Աքեմենյան տերությունը բաժանվել է հինգ վարչական հիմնամասերի: Վարչատարածքային այդ կառույցն ունեցել է «Կենտրոն + 4 կողմնակալություններ» մոդելը, իսկ դրա կառավարման համակարգը՝ «Արքայից արքա + 4 փոխարքաներ» մոդելը: Ստորև կանդրադառնանք Աքեմենյան տերության տարածքներում հետագայում ձևավորված պետական կազմավորումների, մասնավորապես Պարթևական և Սասանյան տերությունների կառուցվածքին ու կառավարման համակարգերին, որում, կարծում ենք, մեծ տեղ է գտել աքեմենյան ժառանգությունը:

    Բանալի բառերԱքեմենյան տերություն Պարթևական տերություն Սասանյան տերություն Դարեհ I Արտաշիր I Շապուհ I Էլամ Կուլե Ֆարահ Շումեր Ուրնանշե Մեծ Հայք Այրարատ Տիգրան Մեծ Բունդահիշն «Աշխարհացույց» սպահպետ բդեշխ:

    Բեռնել

  • Նինետա Ադամյան - Կովկասի հայոց բարեգործական ընկերության լիազորների զեկուցագրերը գաղթականների ու որբերի վիճակի և ցուցաբերած օգնության վերաբերյալ (1915‒1917 թթ.)
    12 Էջ | 266-278 |

    Ստացվել է՝ 2021-06-21 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-28

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հրապարակումներ

    Առաջին աշխարհամարտի Կովկասյան (ռուս-թուրքական) ճակատում մարտական գործողությունները սկսվեցին 1914 թ. նոյեմբերի առաջին օրերին: Բաթումի մարզը, որը համեմատաբար թույլ էր պաշտպանված, Օսմանյան III բանակի համար դարձավ հարմար թիրախ : Պատերազմի առաջին օրերին ռուսական բանակի անհաջողությունները հնարավորություն տվեցին թուրքերին Արդվինի ուղղությամբ շարժվել Բաթում և տեղի մահմեդական ազգաբնակչության գործուն աջակցությամբ մինչև 1914 թ. նոյեմբերի վերջ գրեթե ամբողջովին գրավել Բաթումի մարզը, Արդահան քաղաքն ու Կարսի մարզի արևմտյան շրջանները: Տեղի էին ունենում հայերի զանգվածային կոտորածներ:
    Բեռնել

  • Մայա Գրիգորյան - Հովհաննես Թումանյան: Կենսամատենագիտություն (2001–2020)
    4 Էջ | 279-283 |

    Ստացվել է՝ 2021-04-17 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-05-06

    Տպագրված է 2021 N 2 (217) / Գրախոսություններ

    Յուրաքանչյուր կենսամատենագիտություն արտացոլում է որևէ գործչի կյանքի ու գործունեության ամփոփ պատկերը՝ միևնույն ժամանակ գծագրելով ժամանակաշրջանը: Ընթերցողի սեղանին դրված «Հովհաննես Թումանյան» կենսամատենագիտության հերթական հատորը բացառություն չէ (կազմողներ՝ Անուշ Ամիրջանյան, Օլյա Աղայան, խմբագիրներ՝ բ. գ. դ. Սուսաննա Հովհաննիսյան, բ. գ. թ. Մայա Գրիգորյան):

    Բանալի բառերկենսամատենագիտություն աղբյուրագիտություն պարբերական մամուլ գիտական ուսումնասիրություններ կառուցվածքային առանձնահատկություններ թեմատիկ բաժանում մատենագիտական նկարագրության չափորոշիչներ:

    Բեռնել